Նստարանն ինքնին աշխարհի ինքնատիպ մոդելն է. չէ՞ որ ամեն ինչ պտտվում է նստարանի շուրջ։ Նստարանի վրա կարելի է անել գրեթե ամեն ինչ՝ զբաղվել սիրով կամ սպորտով, նստել կամ պառկել, զրուցել կողքինի հետ կամ լռել։ ImYerevan.com-ը ներկայացնում է «Մեկ օր երևանյան նստարանի կյանքից» ֆոտոշարքը, որի գլխավոր հերոսը յուրօրինակ նստարանն է, իսկ մարդիկ ընդամենը երկրորդական խաղացողներ են։
Նստարանի վրա կարելի է համբուրվել՝ չափից դուրս երկար և թոշակառուներին ի տրիտուր։
Կարելի է ընթերցել վերջերս աղմուկ հանած գիրքը կամ երեկվա թերթը։
Նստարանին նստած կարելի է լուռ թախծել՝ որոշում կայացնելով այլևս չտառապել սիրո համար։
Խաղալ վիրտուալ և իրական խաղեր:
Քեզ ցույց տալ, ուրիշներին ուսումնասիրել:
Քեզնով անել տարածքը: