Մեր կյանքը զգալիորեն հեշտացրել են տեղեկատվական տեխնոլոգիաները: Տարբեր ասպարեզներում նրանց դերը թվելը երկար ու աշխատատար է: Սակայն տեխնիկան, որքան էլ կատարյալ լինի, ոչ մի կերպ չի կարող բացառել թյուրիմացությունները: Օրինակ՝ Ucom-ի քեչ-ափ ֆունկցիան (catch-up): Ու թեև այլևս պետք չէ շնչակտուր վազել տուն՝ հասցնելու նայել վաղուց սպասված հաղորդումը, բայց միևնույն ժամանակ քեչ-ափը նույնպես իդեալական չէ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայկական ծրագրերի ցանկին, որտեղ անճշտությունների պակաս չի զգացվում: Ucom-ի քեչ-ափից օգտվողները հավանաբար հանդիպել են նման երևույթի, երբ որևէ կոնկրետ հաղորդում հետ տալուց հետո էկրանին հայտնվում է բոլորովին այլ բան: Ու հաճախ զվարճալի արդյունքներ են ստացվում: