23 Դեկտեմբեր 2014, 11:50
1725 |

Նորին մեծություն Դոլարը

Վերջին շրջանում Հայաստանում այն ամենաքննարկվողն է, ամենասպասվածն ու ամենահարգվածը։ Օրվա հերոսը քննարկվող հիմնական թեման է տաքսիներում, խոհանոցում ու գրասենյակներում։ Նրա կուրսին հետևում են ավելի ուշադիր, քան հիվանդի պուլսին։ Նորին մեծություն Դոլար. նրանով կարելի է գնել գրեթե ամեն ինչ՝ առողջություն, բնակարան, սիրուհի և այլն։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր գտնում են, որ դոլարով չես գնի երջանկություն, սակայն այս տեսակետը նույնպես կասկածի տակ է հայտնվում վերջերս։ Imyerevan.com կայքը որոշեց հիշեցնել, որ այս հզոր ու ամենակարող դոլարն ընդամենը կանաչ թղթի մի կտոր է, որից կարելի է պատրաստել թիթեռ, ձկնիկ ու նույնիսկ զուգարանակոնք։

Այս թեմայով