24 Նոյեմբեր 2014, 16:38
1625 |

Մրցանակներ ֆուտբոլի ամենաhնարամիտ երկրպագուներին

Նոյեմբերի 22-ին Հանրապետական մարզադաշտում մրցանակներ հանձնվեց 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի հաշիվը կռահած երկրպագուներին:

Նախաձեռնությանը «Երևան Փրոդաքշնսից» և «Անտարես» մեդիա հոլդինգից բացի միացել էին նաև «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակը, «Ռեսո» ապահովագրական ընկերութունը և «Կիլիկիա» գարեջրի գործարանը: Ընկերությունների ներկայացուցիչներին և վեց մասնակիցներին բացի մրցանակների հանձնումից ևս մեկ մրցույթ էր սպասում: Անհրաժեշտ էր գուշակել Հայաստանի առաջնության «Ուլիս»-«Շիրակ» ընթացիկ խաղի արդյունքը:

Մրցանակի համար պայքարում ամենից հաջողակը Արմեն Հակոբյանն էր, որը թեև չգուշակեց կոնկրետ հաշիվը, բայց կանխատեսեց «Շիրակ»-ի հաղթանակը: «Վիվարո» ընկերությունը նրան iPad mini նվիրեց, որը հանձեց հայկական առաջնության ամենահաջող խաղացողներից մեկը՝ «Ուլիսի» հարձակվող Հովհաննես Գոհարյանը:

«Երևան Փրոդաքշնս»-ը վեց մասնակիցներին հանձնեց Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ ինքնակենսագրությունը» գիրքը: «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզչի գիրքն այս տարի «Երևան Փրոդաքշնսի» նախաձեռնությամբ հրատակվել է հայերենով և ֆուտբոլի երկրպագուների համար դարձել է յուրահատուկ նվեր:


«Անտարես» ընկերության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է խրախուսել հայկական ֆուտբոլային ակումբերին ու երկրպագուներին, օգնել հասկանալ, որ պետք է սատարել ակումբին, այլ ոչ թե նրա հաղթանակներին: Չէ՞ որ հաղթանակն ու պարտությունը խաղից անբաժան են:

Այս թեմայով