14 Նոյեմբեր 2014, 10:35
890 |

Միանանք հանուն բնության պահպանման

Հայտնի է, որ հանքարդյունաբերությունը հսկայական դեր է խաղացել Հայաստանի պատմության մեջ, հատկապես՝ 20-րդ դարում: Հայաստանի հողերը հարուստ են հանքային նյութերով: Այդուհանդերձ, վերջին մի քանի տասնամյակներում այս բնական ռեսուրսների շահագործման նպատակով ավելի ու ավելի անպատասխանատու մեթոդներ են կիրառվում, ինչի հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, թունավորվում սննդամթերքը և վտանգի ենթարկվում մարդկանց առողջությունը: Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտաշխատող, կանադացի Օսկար Ալվարդոն imyerevan.com կայքին է ներկայացնում իրավիճակի լրջությունը և ONEArmenia-ի կազմակերպած հասարակական շարժումը՝ ուղղված իրավիճակի թեթևացմանը:

Ինչպես ցանկացած մեծ խնդրի դեպքում, այս դեպքում ևս լավագույն լուծումը գտնելուն ուղղված առաջին քայլը գիտությունն է: Հայաստանում գիտնականները հետազոտություններ են իրականացնում հանքահանության անպատասխանատու մեթոդների և դրանցից բխող խնդիրների վերաբերյալ: Աղտոտման գոտիները և համապատասխան ծավալները պարզելը թույլ է տալիս որոշել առաջնահերթ ուշադրության ենթակա գոտիները և զգուշացնել տեղի բնակիչներին սպառնացող հետևանքների մասին: Գիտնականների նպատակն է պարզել հանքարդյունաբերական շրջաններում բնակիչների առողջական վիճակը, ինչպես նաև առկա բնապահպանական խնդիրները: Սակայն օդային, հողային, ջրային և սննդային աղտոտիչների ճշգրիտ չափումը պահանջում է այնպիսի ժամանակակից գիտական լաբորատորիայի առկայություն, որը Հայաստանում պարզապես չկա:

Մինչդեռ.

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկայումս Հայաստանում կա 19 պոչամբար: Իրական թիվը կարող է ավելի մեծ լինել՝ ընդհուպ մինչև 25: Այդ պոչամբարներից շատերը գտնվում են բնակելի համայնքների մերձակայքում:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկայումս Հայաստանում կա 19 պոչամբար: Իրական թիվը կարող է ավելի մեծ լինել՝ ընդհուպ մինչև 25: Այդ պոչամբարներից շատերը գտնվում են բնակելի համայնքների մերձակայքում:

Ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայերի օգնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը նախաձեռնել է հասարակական հիմնադրամ՝ հրատապ անհրաժեշտության բնապահպանական լաբորատոր սարքեր գնելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով հետազոտել և գնահատել Հայաստանում հանքարդյունաբերության հետևանքները:

Հասարակական հիմնադրամները թույլ են տալիս ֆինանսավորել տարբեր նախագծեր և նախաձեռնություններ՝ մեծ թվով մարդկանց կողմից կատարվող դրամական աջակցությունների շնորհիվ: Հայաստանում համեմատաբար նոր երևույթ լինելով՝ այս հիմնադրամները արդեն իսկ հասցրել են ֆինանսավորել մի քանի հասարակական և համայնքային նախագծեր ամբողջ երկրի տարածքում: ONEArmenia-ի գիտելիքների և փորձի շնորհիվ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը միավորում է ամբողջ աշխարհի հայերին՝ աջակցելով Հայաստանի գեղեցիկ բնության պահպանությանը և նրանից կախված տեղական համայնքներին:

Հայաստանի համեմատաբար փոքր չափերը հաշվի առնելով՝ առաջնային խնդիր է պահպանել տեղի էկոսիստեմները, կենդանատեսակներն ու բուսատեսակները: Վերջիններս մշտական սպառնալիքի տակ են՝ հանքարդյունաբերության ոլորտում այնպիսի անպատասխանատու մեթոդների կիրառման հետևանքով, որոնք չեն կանխում աղտոտվածության տարածումը զգայուն գոտիներում: Համագործակցելով գիտակակրթական, հասարակական կազմակերպությունների, կառավարության և համաշխարհային հաստատությունների հետ՝ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կարող է առաջնորդել հին մեթոդները փոխելու և հայկական հանքարդյունաբերության մեջ միջազգայնորեն ճանաչված լավագույն փորձը ներդնելու հարցում:

Արմանիս, Լոռու մարզ: Մկնդեղի պարունակությամբ խմելու ջրի և սննդի երկարատև օգտագործումը կարող է քաղցկեղի և մաշկային ախտահարումների պատճառ դառնալ: Մկնդեղը կարող է հանգեցնել նաև թերզարգացման, սրտամկանային հիվանդությունների, նյարդային համակարգի ախտահարման և դիաբետի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն): Լուսանկարը՝ Բլեքսմիթ ինստիտուտի և ՀԱՀ Հանրային առողջապահության դպրոցի:

Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյանի անվան գեղեցիկ շենքը՝ կառուցված 1991 թվականին: Այն հյուրընկալում է Հակոբյան բնապահպանական կենտրոնը և Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը, որոնք վճռորոշ դեր են խաղում ՀԱՀ-ի նախաձեռնած բնապահպանական շարժման մեջ:

Ինչևէ, մինչև այս ծրագրերի իրականություն դառնալը՝ քաղաքացիական հասարակությունը պետք է առաջնորդվի բնագիտական անկախ դիտարկումներով, որոնք իրականացվում են հնարավորինս ճշգրիտ արդյունքներ ցույց տվող բարդ գործիքների միջոցով: Սա է պատճառը, որ լաբորատոր սարքերի ձեռքբերումը այդքան կարևոր է գործն առաջ տանելու համար: Դրանց շնորհիվ գիտնականները ավելի լավ պատկերացում կկազմեն այն մասին, թե որոնք են բնապահպանական և առողջապահական ամենամեծ ռիսկերի տակ գտնվող գոտիները, և կկարողանան տեղեկացնել այդ մասին հարակից համայնքներին: Բնակիչներին գիտելիքներ փոխանցելով՝ նրանք ավելի լավ կկարողանան կառավարել առողջապահական ռիսկերը, և միևնույն ժամանակ կօգտագործեն գիտական փաստերը՝ հանքարդյունաբերության ավելի անվտանգ մեթոդներ և ավելի բարենպաստ օրենքներ պահանջելիս:

Արծվանիկ, Քաջարան: Կովը ջուր է խմում Արծվանիկի պոչամբարից: Արճիճը թունավոր նյութ (cumulative toxicant) է, որն ախտահարում է բազմաթիվ օրգան-համակարգեր և վտանգավոր է հատկապես փոքր երեխաների համար (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն): Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի հետ միասին «Աշխարհի ամենահարուստ քաղաքը» նախագծից:

Միասին մենք կարող ենք գտնել համընդգրկուն լուծումներ՝ պահպանելու Հայաստանի համայնքներում բնակիչների առողջությունը և կյանքի որակը՝ իրենց շրջակա միջավայրի հետ միասին:

Այժմ ժամանակն է, որ դու՛ էլ միանաս մեր նախաձեռնությանը և օգնես կատարել առաջին քայլը: Խնդրում ենք սեղմել այստեղ՝ այս կարևոր շարժումը տարածելու և հնարավորության դեպքում նվիրատվություն կատարելու համար:

Այս թեմայով