20 Հոկտեմբեր 2014, 11:15
3991 |

Բազմազգ «Մարիոթ» հյուրանոցը

«Մարիոթ» ապրանքանիշը ամբողջ աշխարհում ամենահայտնիներից մեկն է: Շատերի մոտ այն միանգամից ասոցացվում է շքեղ հյուրանոցների հետ: Արտասահմանում շատերն են երևի նկատել «Մարիոթ» կարմիր գրությունը գեղեցիկ շինությունների վրա: Երևանի հենց սրտում` Հանրապետության հրապարակում, նույնպես նման մի գրություն կա՝ տասնամյակներ առաջ լեգենդար «Արմենիա» հյուրանոցի վրա: Մենք որոշեցինք պարզել, թե ինչպես է «Մարիոթն» իրեն դրսևորել այլ երկրներում, ձեռքի հետ էլ մերը վերհիշել:

Փարիզյան «Մարիոթը» - Opera Ambassador Hotel
Փարիզում մի քանի «Մարիոթ» կա, բայց հենց Opera Ambassador հյուրանոցը գրավեց մեր ուշադրությունը: Այստեղ հիմնականում կանգ են առնում այն զբոսաշրջիկները, ովքեր եկել են արվեստի հետևից: Ընդամենը մեկ քայլի վրա են Լուվրն ու Գարնյե օպերան: Մոտակայքում է նաև հայտնի Galeries Lafayette հանրախանութը: Այն շատ հաճախ կատակով անվանում են «առևտրի սիրահարների Մեքքա»:

 


Մոսկովյան «Մարիոթը»-Royal Aurora Hotel

Մոսկովյան հյուրանոցը Կրեմլի և Կարմիր հրապարակի մոտակայքում է: Ինչպես Փարիզյան «Մարիոթում», այստեղ նույնպես հանրահայտ հարևաններ ունեն, օրինակ'ամբողջ աշխարհում հայտնի Մեծ թատրոնը: Հատկանշական է, որ հյուրանոցում հին ռուսական ավանդույթները հմտորեն համատեղված են նորագույն տեխնոլոգիաների և հարմարությունների հետ:

 


Թբիլիսիի «Մարիոթ» հոթելը

«Մարիոթը» սիրում է կանգ առնել մշակութային կենտրոններում: Վրաստանի մայրաքաղաքում այն տեղակայված է օպերայի շենքի կողքին: Պատշգամբներից անհավանական տեսարան է բացվում դեպի քաղաքի գլխավոր պողոտան: Այս հինգաստղանի հյուրանոցը նաև մոտ է գլխավոր տեսարժան վայրերին, առևտրի ու բիզնես կենտրոններին:

 


Վիեննական «Մարիոթը»

Հյուրանոցը քաղաքի կենտրոնական Ռինգշտրասե փողոցում է, որը պարփակում է քաղաքի կենտրոնական հատվածը: Մեծ զբոսայգով շրջապատված հյուրանոցը սբ Ստեփանի տաճարի հարևանությամբ է: «Մարիոթը» «Մարիոթ» չէր լինի, եթե կողքին օպերա չլիներ: Վիեննայում էլ նույն պատմությունն է: Շրջակայքում բազմաթիվ պատկերասրահներ են, թատրոններ, փաբեր ու ռեստորաններ:

 


Հինգերորդ ավենյուի «Մարիոթը»

Նյույորքյան «Մարիոթի» ամեն հարկում ընդամենը յոթ համար է, ինչն աշխարհի ամենաաղմկոտ վայրերից մեկը՝ Հինգերորդ ավենյուն, դարձնում է գողտրիկ անկյուն: Պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում հռչակավոր վայրերի վրա, որտեղ Օ'Հենրիի պատմվածքների հերոսների հետ անսպասելի երևույթներ էին կատարվում: Հինգերորդ ավենյուից են սկսվել բազմաթիվ ֆիլմերի ու հեռուստասերիալների հերոսների սիրո պատմությունները:


Երևանյան «Մարիոթ Արմենիան»

Երևանյան «Մարիոթը» հենց քաղաքի սրտում է: Կողքին Հայաստանի ազգային պատկերասրահն է՝ երկրի խոշորագույն թանգարանն իր 56 ցուցասրահներով: Խորհրդային տարիներին «Մարիոթի» տեղում «Արմենիա» հյուրանոցն էր, որտեղ կանգ էին առնում կայսրութան ղեկավարությունն ու հայտնի արվեստագետները: Պատահական չէ, որ հյուրանոցի պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ, իսկ 10 րոպե քայլելով կարող ես հասնել նույնանուն կոնյակի գործարան, որտեղ կարելի է շրջել հարյուրամյա մառաններով ու համտեսել հայտնի հայկական կոնյակը: Ի դեպ, շատ թանգարաններ ու թատրոններ՝ ներառյալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պատկերասրահներ ու ժամանցի վայրեր նույնպես 10 րոպեանոց քայլքի հեռավորության վրա են:

Ինչպես ասում են՝ «Մարիոթն» աֆրիկայում էլ է «Մարիոթ»: Կատակով արվող այս արտահայտությունը վերջին շրջանում իրականություն դարձավ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտ ապագայում «Մարիոթ» ապրանքանիշը պատրաստվում է մուտք գործել Աֆրիկա և դառնալ մայրցամաքի հյուրանոցների խոշորագույն ցանցը:

 

Այս թեմայով