20 Սեպտեմբեր 2014, 16:02
6497 |

Urban fest «Yerevan 2.0» փառատոնը պաշտոնապես բացված է

Imyerevan.com կայքը և նրա բոլոր ընկերները, գործընկերները, մասնակիցներն և հյուրերը ունիկալ քաղաքային փառատոնի ականատես դարձան:

Հանդիսավարները՝ մեզ բոլորիս ծանոթ ու նույնիսկ սիրված Vitamin Club-ի տղաներ Գոռն ու Գրիգն ազդարարեցին երկար սպասված և ունիկալ Urban fest «Yerevan 2.0» փառատոնի բացման մասին:
Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին ողջունեց մասնակիցներին և հյուրերին և Երևանի քաղաքապետարանի անունից հայտնեց ուրախություն նման մասշտաբային միջոցառման սկիզբ դնելու վերաբերյալ:

Արդեն հասցրեցին ելույթ ունենալ երիտասարդ բրեյքդանսերներ 8-ից 12 տարիքային խմբում: Մուշեղ անունով մի երիտասարդ ցույց տվեց բազում տրյուկեր միականի հեծանիվի վրա: Իսկ շատ շուտով վորքաութի տղաները տուրնիկների վրա ցույց կտան մարդկային մարմնի պլաստիկայի հրաշքները: Մի խոսքով, դեռ սպասվում են անհավանական և անհնարին ինստալյացիաներ, փերֆորմանսներ և այլ ելույթներ: Եվ այդ ամենը՝ այս օրվա ընթացքում:

Այս թեմայով