22 Օգոստոս 2014, 13:24
4133 |

«Բազե». օր չորրորդ

Բազե Համահայկական երիտասարդական հավաքի թվով 12-րդ հավաքը խորհրդանշական էր նրանով, որ առաջին անգամ ձևավորվեց լրագրողների ջոկատ, ովքեր գրանցեցին իրենց առաջին մեծ հաղթանակը: Կապույտ ճակատը ներկայացնող լրագրողների ջոկատի մասնակից Արտակ Նավասարդյանը բազկամարտի ներճակատային մրցույթում գրավեց չորրորդ տեղը՝ առաջ անցնելով նաև եռակի չեմպիոններին:

Օրվա ամենաթաց միջոցառումը լողի մրցումներն էին: Սիրողական ու պրոֆեսիոնալ լողորդ բազեականները լողավազանում հանդես եկան իրենց ամբողջ հմայքով:

Մարզական ու ստեղծագործական միջոցառումների հետ զուգահեռ, բազեականները մասնակցում են տարբեր հանդիպումների, քննարկումների: Երիտասարդների հետ հանդիպման էր եկել Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Առավել թեժ անցավ նկարչության միջճակատային մրցույթի քննարկումը: Ժյուրիին բավականին դժվար ընտրություն էր սպասվում: Հաղթանակի հավակնորդ կապույտ ու նարնջագույն թիմերից կապույտ ճակատի նկարիչները կատարել էին հանձնարարված խնդիրը' պատկերելով հայկական ընտանիք թեման, սակայն պրոֆեսիոնալ առումով աչքի էին ընկնում նարնջագույն ճակատի աշխատանքները: Վերջնական որոշումն էր հաղթանակը կիսել երկու ճակատների միջև:

Բազեականների մարտական պատրաստվածությանը ուշի ուշով հետևում են ՀՀ ՊՆ մարտական պատրաստվածության և առաջին բուժօգգնության հրահանգիչները: Յուրաքանչյուր օրվա ավարտին զինվորակակնները երիտասարդներին սովորեցնում են հարձակողական ու պաշտպանողական ձեռնամարտի հնարքներ, իսկ բուժհրահանգիչները՝ առաջին բուժօգնության տարրական կանոնները:

Այս թեմայով