21 Օգոստոս 2014, 14:45
2436 |

«Բազե». օր երրորդ

Երրորդ օրվա հերոսները կապույտ ճակատի ֆուտբոլիստներն էին: Առհասարակ ֆուտբոլային գեղեցիկ մենամարտերին կարոտ հայ հանդիսատեսի, հատկապես երիտասարդ հանդիսատեսին համար նման հետաքրքիր հանդիպումները սակավաթիվ են: Հատկապես, երբ տրիբունաները բառացիորեն պայթում են ոգևորողների գոչերից: Եռագույն ճակատներից յուրաքանչյուրը գնդակին տիրանալու պայքարում ուներ իր անհատական մոտեցումը: Հաղթանակը ուժեղագույնինն էր' տվյալ դեպքում կապույտ ճակատինը: Իհարկե, ինչպես բոլոր ֆուտբոլային հանդիպումներում, այստեղ էլ մրցավարների հետ անհամաձայնությունն կար: Սակայն կրքերին ինչպես արագ բորբոքվեցին, այնպես էլ արագորեն մարեցին:

Մտավոր ռազմարվեստի բնագավառը նույնպես հրադադարի մեջ չէր: Երիտասարդ շախմատիստներն իրենց հմտությունները ցուցաբերեցին ամենաազգային մարզաձևում: Սև ու սպիտակ տախտակի առջև գունավոր կրքեր էին:

Թիմային հանդիպումների շարքում հաջորդը վոլեյբոլն էր: Այստեղ ճակատները ներկայացնում էին խառը թիմեր՝ բաղկացած թե՛ աղջիկներից, և թե՛ տղաներից: Ծովափնյա այս մարզաձևի մարզիկներին ամենևին էլ չխանգարեց ավազի բացակայությունը: Թեժ պայքարում թիմերը ներկայացրեցին իրենց լավագույն վոլեյբոլիստներին:

Ստեղծագործական թերևս ամենախոշոր իրադարձությունը երգի ներճակատային մրցույթն էր: Մասնագիտական ժյուրիի խստապահանջ գնահատականին ամեն ճակատ ներկայացրեց իր կատարողների երգերը: Պրոֆեսիոնալիզմի առումով մրցույթը չզիջեց նախորդ օրվա պարային մրցույթին: Ու այստեղ էլ եղան հաղթողներ, սակայն պարտվողներ' ոչ մի դեպքում:

Այս թեմայով