06 Օգոստոս 2014, 20:18
2676 |

Դեղին ճամպրուկների քվեսթ

Չորս ռեալ հնարավորություն ներկա գտնվելու Kazantip pre party-ին։ Մասնակցեք մեր քվեսթին, գտեք թաքնված վինիլային սկավառակներն ու շահեք անվճար տոմսեր:

Օգոստոսի 9-ին տեղի կունենա էլեկտրոնային երաժշտության առաջին` Kazantip Official PreParty Naughty Sessions 5 փառատոնը: Imyerevan.com-ը, լինելով փառատոնի ինֆորմացիոն գործընկեր, հիանալի հնարավորություն է ընձեռում իր ընթերցնողներին:

Երևանյան չորս փաբերում ու ակումբներում թաքցրել ենք չորս վինիլային սկավառակ, որոնց վրա պատկերված է Kazantip-ի խորհրդանիշը՝ դեղին ճամպրուկ:

Սկավառակներ հայտնաբերած երջանիկները պետք է բերեն դրանք Imyerevan.com-ի խմբագրություն՝ Արամի 80 հասցեում: Սկավառակի դիմաց նրանք կստանան մեկ տոմս ներկա գտնվելու օգօստոսի 9-ին Սիրահարների այգիում անցկացվելիք Kazantip Official PreParty Naughty Sessions 5 փառատոնին:

Սրանք էլ մեր հուշումները.

Առաջին վինիլային սկավառակը գտնվում է երևանյան ամենաբարձրադիր բարերից մեկում: Այստեղից բացվում է հիանալի երևանյան տեսարան և հենց այնտեղ էր տեղի ունեցել «Երևան» ամսագրի ծննդյանը նվիրված փարթին “SelfieWithYerevan”:

Երկրորդ սկավառակը կարող եք գտնել ամենաքվեստային անվանումով անտի-սրճարանում: Էլ ավելի դյուրին հուշում անհնար է տալ:

Երբ երևանցիների մոտ պարելու ցանկություն է առաջանում, նախևառաջ մտքին գալիս է այս վայրը, որը թեև գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն անվանումը նշանակում է «քաղաքի ծայրամաս»: Այստեղ է հանգրվանել երրորդ վինիլային սկավառակը:

Չորրորդի գտնվելու վայրը փոքր-ինչ «խուճուճ» է: Բարդ է առաջին անգամ գտնել նրա տեղակայման վայրը: Բնակելի շենքի նկուղային հարկում գտնվող բարընույնիսկ  իր անվանումով է հուշում, որ այն երևանյան բոլոր բարերից ամենաերիտասարդն է:

Հաջողություն ենք մաղթում։ Հարցեր առաջանան, գրեք քոմենթներում։ 

Այս թեմայով