17 Հուլիս 2014, 13:57
3161 |

Հայկական ծուխը «թափառում է» Եվրոպայում

Եթե մտնեք ցանկացած ֆրանսիական դեղատուն և պահանջեք «հայկական թուղթ» կամ, ինչպես դա ֆրանսիրացիներն են անվանում, «Papier d'Armenie», ձեզ կտան փաթեթավորված անուշահոտ թղթեր: Որպեսզի թուղթը գործածության մեջ տեսանելի լինի, պետք է այն վառել: Ու շատ կազարմանաք, եթե սկսի առանց կրակի այրվել: Ազդեցությունը կլինի անսպասելի, հաճելի, թեթև բույր, որը նաև ախտահանող հատկություն ունի: Ֆրանսիացիներն այս թուղթն օգտագործում են արդեն ավելի քան 100 տարի, մինչդեռ հենց Հայաստանում նրա մասին քչերը գիտեն:

19-րդ դարի վերջում ֆրանսիացի մի երիտասարդ՝ Օգյուս Պոնսո անունով, մեկնեց Օսմանյան կայսրություն' կրթություն ստանալու: Երբ Պոնսոն հյուր էր գնում ծանոթ հայերին, ամեն անգամ զարմանում էր տանը բուրող անուշահոտությունից, նման հոտ առաջ երբեք ոչ մի տեղ չէր առել: Հարցուփորձից հետո պարզում է, որ հայերը խեժով ներծծված թուղթ են այրում, որպեսի՝ նախ օդը ախտահանեն, և հետո քշեն միջատներին ու ճանճերին:

Վերադառանալով Ֆրանսիա՝ Օգյուստ Պոնսոն որոշում է «ծխացող գաղափարը» դարձնել բիզնես: Մեկ այլ ֆրանսիացի Անրի Ռիվերոյի հետ հայկական «բաղադրատոմսով» սկսեց պատրաստել նույնատիպ թղթեր: Նրանք խեժից ու տարբեր անուշահոտ նյութերով խառնուրդ էին սարքում, այնուհետև դրանցով պատում թղթերը: Շատ արագ Ֆրանսիայում հայտնի դարձած արտադրանքն անվանեցին «հայկական թուղթ»: Յուրահատուկ այդ բույրը դարձավ գեղեցկության սրահների այցեքարտը: Papier d'Armenie-ի բույրն ասոցացվում էր գլամուրի և ժամանակակից տենդենցների հետ: Իսկ 1888-1889 թվականներին թուղթը հիգիենայի միջոցներ ներկայացնող ցուցահանդեսում ոսկե մեդալի արժանացավ:

Այսպես «Հայկական թուղթը» տարածվեց Եվրոպայում: Արծաթե դարում ռուսները ևս սկսեցին այն օգտագործել: Անգամ պահպանվել են ռուսերենով բաղադրատոմսեր, թե ինչպես պատրաստել հայկական թուղթը: Սակայն Սովետական միությունը այն հանեց գործածությունից գտնելով, որ դա բուրժուազիային բնորոշ երևույթ է: Ի տարբերություն Արևմտյան Հայաստանի' «հայկական թղթի հայրենիքի», արևելյան Հայաստանում դա այնքան էլ հաճախ չի գործածվում: Ի տարբերություն Հայաստանի, թուղթը Ֆրանսիայում կիրառվում է լայնորեն: Իսկ ինչն ամենահետաքրքիրն է, պատրաստման եղանակը փոփոխություն չի ապրել դարեր անց էլ:

Ի դեպ, Ֆրանսիայում արդեն 120 տարի այս թղթի արտադրությամբ զբաղվում է Papier d’Armenie ֆաբրիկան, որը հիմնել է այն նույն Օգյուս Պոնսոն: Իտալիայում «հայկական թուղթն» արտադրվում է ու վաճառվում «Carta D’Armenia» անվամբ: 2006-ին, երբ Ֆրանսիայում Հայաստանի օրերն էին տոնում, հայկական արմատներով ֆրանսիացի պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը Papier d’Arménie –ի համար ստեղծեց նոր' հոբելյանական հավաքածու:

Այս թեմայով