14 Հուլիս 2014, 15:32
1289 |

Կինոաշխարհի հայկական հետքը

Որքանո՞վ եք տեղյակ միջազգային կինեմատոգրաֆում հայերի թողած հետքին: Բոլոր հարցերին առաջինը ճիշտ պատասխանողին կհասնի հրավիրատոմս «Ոսկե Ծիրան» փառատոնի փակ ցուցադրություններից որևէ մեկին:

1. Ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի օսկարակիր «Արտիստ» ֆիլմում մի դրվագում խաղում է ծագումով հայ հոլիվուդյան դերասան: Նա խանութի վաճառող է և գնում է հուսահատ արտիստի՝ Ջորջ Վալենտինի շորերը: Ո՞վ է այդ դերասանը:

2. «Սոլյարիս» ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Տարկովսկին որոշեց գլխավոր դերերից մեկի դերը տալ հենց նրան: Տարկովսկին վստահ էր՝ այդ դերը պետք է մարմնավորի հենց հայ ազգի ներկայացուցիչը, քանի որ նրանք ունեն ողբերգական անցյալ և շատ խոսուն, արտահայտիչ աչքեր: Ու՞մ մասին է խոսքը:

3. Ռուսական սկանդալային ֆիլմի մի մեծ հատված նկարահանվել է Հայաստանում՝ Ամբերդ կիրճի հարևանությամբ: Հայկական սարերն այս ֆիլմում ներկայացված են որպես Ալպեր, իսկ գործողությունը տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ո՞ր ֆիլմի մասին է խոսքը:

4. Նրան անվանում էին «հայ, ով ծնվել է Վրաստանում և բանտարկվել ռուսական բանտում ուկրաինական նացիոնալիզմի համար»: Ամոթ կլինի, եթե չիմանաք՝ ով է նա:

5. Համաշխարհային ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը իրեն համարում էր մեծագույն հայ դոկումենտալ ռեժիսորներից մեկի հետևորդ: Նա ասում էր, որ այս հայ ռեժիսորը կարողացել է իր ֆիլմերում հաղթահարել քաղաքական արգելքը և ստեղծել ունիվերսալ իրավիճակ: Ու՞մ մասին է խոսքը:

6. Ո՞ր հայտնի հոլիվուդյան ֆիլմում է հնչում հայկական դուդուկը Ջիվան Գասպարյանի կատարմամբ: Գիտենք, որ հարցը պարզից էլ պարզ է, ու զգուշացնում ենք՝ միայն այս մեկ հարցի ճիշտ պատասխանը հաշիվ չէ:

7. Նրան հաճախ անվանում են «ամենանրբագեղ հոլիվուդյան սցենարիստ»: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր, որտեղ խաղացել են Ռոբին Ուիլյամսը, Ռոբերտ Դե Նիրոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Կամերոն Դիասը և այլն: Նա ծնվել է նույն քաղաքում, որտեղ ծնվել է Ուիլյամ Սարոյանը: Նրա անունն է…

8. Այս հայ գործարարը երկար ժամանակ գլխավորում էր աշխարհի ամենամեծ կինոստուդիաներից մեկը՝ Metro-Goldwyn-Mayer-ը: Նրա ջանքերով MGM ստուդիան ընդլայնեց իր գործունեությունը՝ միանալով բավականին խոշոր United Artists կինոստուդիայի հետ: Ֆորբսի ցանկում անընդհատ հայտնվող միլիարդատերն է…

Այս թեմայով