09 Հուլիս 2014, 16:31
2270 |

Երևանյան շքեղ մուտքերը

Բացարձակ մեծամասնությունը Երևանի շքամուտքերի բնավ էլ շքեղ չէ ու ընդամենը մուտք է։ Մինչդեռ շքամուտքն առաջինն է ազդարարում տուն հասնելու մասին, այստեղից է սկսվում յուրաքանչյուրիս բնակարանը։ Մենք համաձայն չենք ունենալ տխուր, գորշ ու անտրամ պադեզդ, մեզ պետք է ուրախ, վառ ու լուսավոր շքամուտք։ Այդ նպատակին հասնելու համար որոշեցինք նկարազարդել երևանյան շքամուտքները։ Առաջինը 16–րդ թաղամասի 31 շենքի մուտքն էր։ Շենքի երեխաները Գեղարվեստի ակադեմիայի  ուսանողների հետ միասին նկարեցին՝ ինչպիսի Երևանում են ուզում ապրել։ Ակադեմիայի սան Մարինե Դանիելյանը շենքի փոքրիկ բնակիչներին օգնեց պատկերել այդ ամենը։ Ընդամենը մեկ օր քրտնաջան աշխատանք և բնակարան տանող ճանապարհն անճանաչելիորեն փոխվեց։ 

 

Այս թեմայով