08 Հուլիս 2014, 19:17
899 |

Գնահատեք ձեր միջի օվկիանոսը

Օվկիանոսը կյանք է, ազատություն: Երկիր մոլորակի 70%-ը պատված է համաշխարհային օվկիանոսով: 1992-ին որոշվեց տոնել Օվկիանոսի օրը: Այդ օրից ամեն տարի հունիսի 8-ին պաշտոնապես նշվում է Օվկիանոսի օրը: Ցավոք, Հայաստանը օվկիանոսների հետ անմիջական կապեր չունի: Սակայն եթե դու չունես օվկիանոս, դա դեռ չի նշանակում, որ պետք է անտեսես նման կարևոր, էկոլոգիական և «թաց» տոնը:

Ցավոք, Հայաստանը օվկիանոսների հետ անմիջական կապեր չունի: Սակայն եթե դու չունես օվկիանոս, դա դեռ չի նշանակում, որ պետք է անտեսես նման կարևոր, էկոլոգիական և «թաց» տոնը: 


Չեղած տեղից վարունգն էլ է միրգ: Փոքր երկրների համար լիճն էլ է օվկիանոս: Մեզ համար Սևանա լիճը փոխարինում է ամբողջ համաշխարհային օվկիանոսին:

 


Տերդ մեռնի, գիտություն: Հնարավոր է խորասուզվել օվկիանոսի ամենախորքը՝ ընդամենը amazon.com գնելով «Օվկիանոս» DVD-ն:

 


Կամ միացնելով Ocean networks հեռուստաալիքը:

 


Օվկիանոսը հնարավոր է տեղավորել մանկական ննջասենյակում:

 


Խոշոր կապիտալ ունեցող ընկերությունները, ընդհակառակը, գերադասում են տեղավորվել հնարավորինս խորը, ինչպես օրինակ, Դուբայի Water Discus Hotel-ը:

 


Օվկիանոսը կկերակրի ու կխմացնի: Ithaa ստործովյա ռեստորանը գտնվում է 5 մետր խորության վրա՝ ջրային կենդանիների հետաքննող հայացքի ներքո:

 


Ծարավից նահատակվողներին օվկիանոսը կհագեցնի նաև ցամաքում: Ուղղակի պատվիրեք անհավանական գեղեցիկ կոկտեյլ «Օվկիանոս»:

 


Օվկիանոսը կարելի է նաև ձեռքերի վրա կրել: Իհարկե, այդ թանկ հաճույքը Omega-ից կարժենա մոտ 8 000 դոլար:

 


Ամերիկացի դիզայներ Մոնիկ Լուսերի հավաքածուն նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են ոչ թե իրենց օվկիանոսում, այլ օվկիանոսը՝ իրենց վրա:

 


«Օկեան Էլզը» ռոք խմբի երաժշտությունը ցանկացած օվկիանոսից ավելի զորեղ է ազդում:

Այս թեմայով