02 Հուլիս 2014, 22:17
1284 |

Սև անձրևանոցային քվեսթ - 4

Արդեն գտնվեց նաև երրորդ սև անձրևանոցը: Մասնակցեք imyerevan.com կայքի ու ՊԻԿ նախաձեռնության համատեղ քվեսթին, գտեք չորրորդ անձրևանոցն ու ստացեք չորրորդ հրավիրատոմսը:

Imyerevan-ի ու ՊԻԿ նախագծի համատեղ քվեսթի երրորդ հաղթողը նույնպես արդեն հայտնի է: Երևանյան գիշերներ սրճարանում թաքցրած երրորդ սև անձրևանոցը գտավ Մարատը: Գտավ, նկարվեց ու ուղարկեց մեզ #imyerevanquest հեշթեգով:

«Ինքնասպանի գրառումներ» ներկայացման մնացած երկու հրավիրատոմսերը, յուրաքանչյուրը՝ երկու անձի համար, դեռ սպասում են քվեսթի հաղթողին:

Երևանյան գիշերներ սրճարանում թաքցրած անձրևանոցը գտնվեց հաշված ժամերի ընթացքում: Հաջորդ սև անձրևանոցը թաքցրել ենք երևանցիների ամենասիրելի վայրերից մեկում:

Անձրևանոցը գտնելուց հետո նամակ գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ պարզապես նկարեք անձրևանոցն ու ներբեռնեք instagram կամ facebook՝ անպայման դնելով #imyerevanquest հեշթեգը: Որպես հուշում ներկայացնում ենք՝ ինչ է հիմա գտնվում մեր թաքցրած սև անձրևանոցի չորս կողմում:

Այս թեմայով