11 Հունիս 2014, 15:28
3074 |

Ջրաթերապիա

Ամառ է, ու ոնց պտտվում ես, աչքդ, հոգիդ, մարմինդ ջուր է ֆիքսում, տենչում, երազում: Ամենաշատ ջուրը կա լողավազանում, լողավազաններն էլ ՝ իրար գլխի են հավաքվել մեր ցանկում: Ընտրե՛ք, այցելե՛ք, զովացե՛ք:

BEST WESTERN COGRESS HOTEL
Իտալիայի փողոց 1 (10) 591199
Աշխատանքային օրերին մուտքի վճարը 7 500 դրամ է, հանգստյան օրերին' 8 400 դրամ: Լողավազանի երկարությունը մոտ 24 մետր է: Ամեն օրը ջուրը ֆիլտրվում է, իսկ ամեն շաբաթ անցկացվում է սանիտարական հետազոտություն:

 


«20 կոպեկանոց»
Շերամի 133/1, Հեռ.' (010) 72 10 22
Երևանի ամենահին բացօթյա լողավազաններից է: Մուտքն այստեղ արժե ընդամենը 1 000 դրամ: Տնօրինությունը հավաստիացնում է, որ դա բավարար է լողավազանի պատշաճ վիճակն ապահովելու համար: Այստեղ ջուրը մաքրվում է շրջանառության միջոցով:

 


CROSS SPORT COMPLEX
Աշտարակի խճուղի 50, Հեռ.' (010) 35 35 03
Այս լողավազանը ընտանիքների ու կանանց համար է: Միայնակ տղամարդկանց մուտքն արգելված է: Ամբողջ շաբաթ լողավազանից օգտվելու համար հարկավոր է ամիսը 60 000 դրամ վճարել, իսկ եթե հանգստյան օրերին չեք գնալու' 50 000: լողավազանը 25 մետր է, մաքրվում և ֆիլտրացվում է ամեն օր:

 


FOOTBALL ACADEMY POOL
Աճառյան 34/35, Հեռ.՝ (60) 37 18 88
Մուտքի վճարը 4 000 դրամ է, երեխաների համար՝ 2 000: Լողավազանը 25 մետր է, ֆիլտրացվում, մաքրվում է ամեն գիշեր հատուկ ռոբոտի օգնությամբ:

 


HRAZDAN HOTEL
Ձորափի 72, Հեռ.՝ (374 10) 53-01-16
Աշխատանքային օրերին մուտքն արժի 5 000 դրամ մեկ անձի համար, իսկ հանգստյան օրերին' 6000: Լողավազանը 15 մետր է: Ջուրը մաքրվում է անընդատ շրջանառության միջոցով: Երեխաների մուտքը լողավազան առանց մեծերի հսկողության արգելվում է:

 


ROYAL TULIP GRAND HOTEL YEREVAN
Աբովյան 14, Հեռախոս՝ (010) 591 600
Լողովազանը գտնվումէ հյուրանոցի տանիքին: Մուտքի վճարը 10 000 դրամ է: Լողավազանի երկարությունը 15 մետր է: Ջուրը ֆիլտրվում է ամեն օր:

 


REGINE HOTEL
Նորքի այգիներ փողոց 235/1, Հեռ.՝ (010)-65 40 20
Մեծահասակների մուտքն արժե 4 000, 6-12 տարեկան երեխաների մուտքը 2 000 դրամ, իսկ մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Լողավազանը 18 մետր է: Ջուրը ժամանակ առ ժամանակ մաքրվում է հատուկ քիմիական նյութերով:

 


LATAR HOTEL COMPLEX
Սիլիկյան 5-րդ փողոց, Հեռ.( 10) 380711
Մեր քաղաքի ամենամեծ լողավազանն է: Կլոր է, տրամագիծը մոտ 50 մետր: Մեծահասակների մուտքի արժեքը 6 000 դրամ է, 7-10 տարեկան երեխաների մուտքը՝ 3 000 դրամ է, իսկ մինչև 7 տարեկան երեխաների համար անվճար է:

 


WATER WORLD
Մյասնիկյան պողոտա 40, Հեռ.' (10) 63 89 98,
Ջրաշխարը երևի այս շարքում ամենահայտնին է: Լողավազանը մեծ չէ, փոխարենը ադրենալինի պակաս չկա: Այստեղ մուտքի վճարը կախված է հաճախորդի հասակից, միջինում 5000 դրամ է կազմում:

 


ARARAT VALLERY COUNTRY CLUB
Գևորգ Չաուշի փողոց 50, Հեռ.' (010) 394085
Լողավազան մուտքն շխատանքային օրերին մեծերի համար 6 000,փոքրերի համար 4000 դրամ է: Հանգստյան օրերին՝ համապատասխանաբար 8 000 և 6 000 դրամ: Լողավազանի տրամագիծը 120 մ է, ջուրը մշտապես ֆիլտրացվում է:

 


PROLIFE WATER CLUB
Սիլիկյան թաղ. 4–րդ փ. 17/1, Հեռ.՝ (010)588-533
Մուտքի վճարը 8 000 դրամ է ամբողջ օրվա համար: Լողավազանը նոր է բացվել ու առաջարկում է նաև ակվա-աերոբիկայի պարապմունքներ:

 


NARE HOTEL
Հասցե' Գևորգ Հովսեփյան փողոց 22/10 , Հեռ.' 10-656565
Մուտքի վճարը մեկ անձի համար 3 500 դրամ է, մինչև 4 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Լողավազանի երկարությունը 13 մետր է: Ջուրը մաքրվում է շրջանառության միջոցով, իսկ շաբաթը մեկ անգամ դատարկվում և փոխվում է:

 

Այս թեմայով