20 Հունիս 2014, 17:29
2910 |

Սև անձրևանոցային քվեսթ

Քաղաքը գրոհած անձրևանոցավորները առաջիկայում պրեմիերա ունեն՝ «Ինքնասպանի գրառումներ» երաժշտական պոեմը: Այդ առթիվ Imyerevan.com պորտալն ու ՊԻԿ մշակութային նախաձեռնությունը համատեղ ակցիա են կազմակերպում: Երևանում այսուհետև տարբեր վայրերում կթաքցվեն անձրևանոցներ, որոնք գտնողները կստանան եզակի շանս ներկա գտնվելու ներկայացման պրեմիերային: Հրավիրատոմսերի քանակը սահմանափակ է, ընդամենը 5 հատ, յուրաքանչյուրը՝ երկու անձի համար:

Սև անձրևանոցների գտնվելու վայրի մասին տալիս ենք մի քանի հուշումներ՝ նկարների տեսքով: Առաջին անձրևանոցը թաքցրել ենք Արամի փողոցում: Թաքցրել ու հենց դեպքի վայրում արել չորս լուսանկար՝ աջ, ձախ, հետ, առաջ:

Անձրևանոցը գտնելուց հետո նկարեք այն ու ներբեռնեք instagram կամ facebook #imyerevanquest հեշթեգով: Հարցեր առաջանալու դեպքում համարձակ արտահայտվեք կայքի մեկնաբանությունների բաժնում: 

սա էլ՝ որպես բոնուս հուշում

 

Այս թեմայով