11 Ապրիլ 2014, 15:42
1487 |

«Իմ «Ереван» ֆոտոմրցույթ

«Ереван» ամսագիրը դարձել է հազվագյուտ հուշանվեր, քանի որ այլևս չի հրատարակվում տպագիր ձևաչափով: Սակայն հիմա կարող ենք ընծայել նրան երկրորդ կյանք:

Հաշվի առնելով ընթերցողների բազում խնդրանքները՝ ImYerevan.com-ը որոշեց երկարաձգել «Իմ «Ереван» ֆոտոմրցույթը. հիշեցնում ենք մասնակցության կանոնները. լուսանկարվիր «Ереван» ամսագրի սիրածդ համարի հետ ամենայուրօրինակ վայրում ու շահիր երկու iPad Air-ներից մեկը:

Լավագույն լուսանկարը որոշելիս հաշվի ենք առնելու գաղափարի յուրօրինակությունը, լուսանկարման վայրի արտասովորությունը, կատարման որակը:

Մրցույթի պայմանները
• Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ լուսանկար:
• Լուսանկարվել կարելի է աշխարհի ցանկացած վայրում:
• Պարտադիր պայմաններ. կադրում պետք է լինեն «Ереван» ամսագրի կազմն ու մրցույթի մասնակիցը:
• Լուսանկարը պետք է լինի ալբոմային (landscape) ձևաչափով:

Սահմանափակումները
• Մրցույթում չեն ընդունվում պոռնկագրական, ռասիստական, քաղաքական, գովազդային բնույթի, բռնություն քարոզող ու վիրավորական լուսանկարներ:
Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 31-ին՝ «Ереван» ամսագրի առաջին համարի հրատարակման հոբելյանին:
Մրցույթը կունենա երկու հաղթող
• Առաջինին քվեարկությամբ կորոշեն Ֆեյսբուքի օգտատերերը
• Երկրորդին կընտրի ImYerevan.com-ի խմբագրությունը: Երկու հաղթողներն էլ նվեր կստանան iPad Air.

20 լավագույն լուսանկարները կհրապարակվեն ImYerevan.com կայքում, դրանց հեղինակներն էլ կստանան խրախուսական մրցանակներ՝ ֆիրմային վերնաշապիկներ «Կթողնեմ ամեն ինչ, կգնամ Երևան» բառերով: Լավագույն լուսանկարն ընտրելիս խմբագրությունը հաշվի կառնի նաև մասնակցի ակտիվությունը կամավորական ակցիայի ընթացքում։ Հարցեր առաջանալու դեպքում կարող եք միանալ ֆեյսբուքյան բաց խմբին։

Լուսանկարները պետք է ուղարկել մինչև մայիսի 28-ը:

Եզրափակիչ փուլում կընտրվեն տասը լուսանկարներ։

Լուսանկարը վերբեռնելու համար սեղմեք այստեղ:

Մաղթում ենք հաջողությո՛ւն:

Այս թեմայով