29 Մարտ 2014, 13:34
1656 |

Մտոցից նայողը

Ժամանակակից քանդակագործները չափից դուրս շատ են սիրում կոյուղագործներին, ու եթե այս մասնագիտությունը լիներ միջին դարերում Միքելանջելոն իր Դավթին հաստատ կկերտեր մինչ գոտկատեղը մտոցի մեջ:

Բրոնզե առաջին կոյուղագործի նախահայրը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի քանդակագործ Վիկտոր Գուլիկն է: Նա իր ստեղծագործությունը անվանել է «Չումիլ», ինչը նշանակում է պարապ, ուրիշներին հետևող մարդ: 1997 -ին կերտված բրոնզե կոյուղագործը դարձել է սլովակյան մայրաքաղաքի խորհրդանիշը, իսկ նրա մանրակերտերը կարելի է գտնել հուշանվերների տեղական բոլոր խանութներում: Առաջին անգամ Բրատիսլավա ժամանած և Չումիլին տեսած զբոսաշրջիկները սովորաբար մտածում են, թե այս կոյուղագործի նախասիրությունը կողքով անցնող աղջիկների շրջազգեստի տակ աչք գցելն է:

Իրականում Վ. Գուլիկը անմահացրել է պատմական կարևոր մի փաստ' 2-րդ համաշխարհայինի ավարտը: Բրատիսլավացիների մեծ մասը ռմբակոծությունների ժամանակ ապաստան էին գտնում քաղաքի մտոցներում, և պատերազմի ավարտը հայտարարելուց հետո վերջապես կարողանում են դուրս գալ իրենց թաքստոցներից և ժպտալ արևին: Այնպես որ Չումիլը նախ և առաջ կյանքին ու արևին ժպտացող խաղաղ կյանքի խորհրդանիշն է:

Արձանն իր գոյության ընթացքում երկու անգամ «գլխատվել է» անուշադիր վարարոդների պատճառով: Այսօր արձանի կողքին հատուկ ճանապարհային նշան է տեղադրած, հիշեցնող մեր «Մարդիկ աշխատում են, շրջանցեք», ինչն էլ օգնում է ոչ միայն չվնասել Չումիլին, այլև հեշտությամբ գտնել նրան Բրատիսլավայի պատմական հատվածում զբոսնելիս։ Սլովակիայի մայրաքաղաքում ամենից հաճախ լուսանկարվում են հենց Չումիլի հետ, նրա հետ լուսանկարներ ունեն արքայազն Չարլզը, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և շատ ուրիշ հայտնիներ: Չումիլը դարձել է Բրատիսլավայի խորհրդանիշը, ինչպես Միզող տղան' Բրյուսելում, Ջրահարսը' Կոպենհագենում: Եվ պատահական չէ, որ բրատիսլավացիները և արձանի հեղինակը պայքարում են, որ իրենց Չումիլը միակը մնա ամբողջ աշխարհում: Բայց Չումիլի հմայքն այնքան մեծ է, որ աշխարհի տարբեր քաղաքներում արդեն կարելի է հանդիպել նրա տարբեր նման ու ոչ այնքան նման կրկնօրինակներին: Ասենք ավելին՝ Չումիլի կրկնօրինակներին կնախանձեր անգամ հայտնի վարձու մարդասպան Ջանգո Ֆետը։

Օմսկ
Օմսկ
 
Եկատերինբուրգ
Եկատերինբուրգ
 
Բերդյանսկ
Բերդյանսկ
 
Չերկասի
Չերկասի
 
Տերնոպոլ
Տերնոպոլ
 
Պրոկոլևսկ
Պրոկոլևսկ
 
Բարանովիչի
Բարանովիչի
 
Ահարկու չելյաբինսկյան կոյուղագործ
Ահարկու չելյաբինսկյան կոյուղագործ
 
Սոչի
Սոչի
 
Կրասնոյարսկ
Կրասնոյարսկ
 
Ռիբինսկ
Ռիբինսկ
 
Օրենբուրգ
Օրենբուրգ
 
Կոմսոմոլսկ
Կոմսոմոլսկ
 
Տյումեն
Տյումեն
 
Տերնոպոլ
Տերնոպոլ
 
Վոլգոգրադ
Վոլգոգրադ
 
Մոսկվա
Մոսկվա
 
Նյագան
Նյագան
 
Սարանսկ
Սարանսկ
 
Գոմել
Գոմել
 
Բրյուսել
Բրյուսել
 
Ստոկհոլմ
Ստոկհոլմ

Աղբյուրը՝ www.ribalych.ru

Այս թեմայով