24 Դեկտեմբեր 2013, 11:53
18484 |

7 վայր Հայաստանում, որտեղ պետք է ջրի հետ միայնակ մնալ

Հայաստանում ցանկացած ճանապարհ վաղ թե ուշ բերում է ջրի մոտ: Առուներ, գետեր, լճեր, ջրվեժներ... Հեռվից նման են հագուստի ծվենների ու գոտիների՝ դեղնակարմիր, կանաչ կամ սպիտակ ֆոնի վրա՝ եղանակից կախված: Ձգողական մի ուժ ստիպում է մոտենալ նրանց՝ տեսնելու արտացոլանքդ երկնքի հայելու մեջ, զգալու առաջին հպման սառնությունն ու բաժանման փարման ջերմությունը, պարզապես նստելու հավերժության ափին:

Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 84 մետրի:


Սանդղաջրվեժ Խաչաղբյուր գետի ձորում՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 3կմ հեռու:
Ծովի մակարդակից բարձր է 1116 մ:


Սառցադաշտային լիճ մարած հրաբխի խառնարանում Ուխտասարի գագաթին՝ Սիսիանից 17 կմ հյուսիսարևմտյան ուղղությամբ: Շրջապատող քարերի վրա պահպանվել են պալեոլիթի շրջանի վիմագրեր:


Ջերմուկի ջրվեժը՝ «Ջրահարսի վարսերը», ծովից բարձր է մոտ 2000 մ:


Լիճ Ջերմուկի «Հայաստանի քարեր» այգում:


Շաքեի ջրվեժը Որոտանի կիրճում է՝ Սիսիանից 3 կմ հյուսիսարևմտյան ուղղությամբ: Բարձրությունը 18 մ է:


Արագած լեռան լանջի Քարի լիճը ծովի մակարդակից բարձր է 3207 մ: Շրջագիծը 1150 մ է, խորությունը՝ 12 մ:

«Ереван» ամսագիր, N7-8, 2012

Այս թեմայով