25 Սեպտեմբեր 2013, 14:12
1329 |

Ֆոլկ-ջազ՝ Արփենիկից

Երևանյան քլաբ-բարերից մեկում կրկնակի ծնունդ էր. թավջութակահարուհի Արփենիկ Հակոբյանը նշում էր իր և իր առաջին երաժշտական տեսահոլովակի ծննդյան օրը: «Move On» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է:

«Move On»-ը Արփենիկի հեղինակած երկրորդ երգն է, իսկ ընդհանուր առմամբ նա արդեն 4 պատրաստ և գործիքավորված երգ ունի, որոնք կընդգրկվեն 12 երգից բաղկացած առաջին ձայնասկավառակում: Ժանրային առումով դրանք տարբեր են, հիմնականում՝ ֆոլք-ջազ, որոշ երգերում Արփենիկը նաև նվագակցում է թավջութակով: Բացի հայ և արտասահմանյան երաժիշտների հետ համագործակցությունից, նա  մտադիր է կազմակերպել սեփական ռադիո-նվագախումբը՝ մեխանիկական և էլեկտրոնային երաժշտական գործիքներով:

Այդուհանդերձ, առաջիկա ձայնասկավառակը կարելի է մասամբ անվանել առաջինը, քանի որ «Move On»-ն առանձին արդեն ներկայացվեց DVD  սկավառակի տեսքով՝ ամփոփված թավջութակի ուրվագծով ձևավորված պատյանի մեջ: Ընդ որում, սկավառակը ոչ թե վաճառվում, այլ նվիրվում էր բոլոր հյուրերին, Արփենիկին կրկնակի տոնի առթիվ շնորհավորելու եկած ընկերներին և պարզապես հետաքրքրասեր հանդիսատեսին: Ծննդյան տորթի մոմերը փչելուց հետո երեկոն շարունակվեց Nooz ջազ բենդի, Արտո Թունջբոյաջյանի, Dorians-ի կիթառահարների և մի շարք այլ երաժիշտների նվագակցությամբ, ինչպես նաև Արփենիկի վոկալ կատարումներով ուղեկցվող ջեմ-սեյշնով:    

Այս թեմայով