24 Սեպտեմբեր 2013, 15:26
1941 |

Համարյա հայտնիները. կոմերիտական, սպորտսմեն և իսկական գեղեցկուհի

Երևանում կան տարբեր աղջիկներ՝ ոմանք հետևում են սեփական ինտելեկտի բարձրացմանը, ոմանք էլ՝ անթերի արտաքինին: Միաժամանակ երկու կետի հետևորդ գրեթե չի լինում: Այնուամենայնիվ, պեղեցինք՝ կոմսոմոլ, սպորտսմեն և իսկական գեղեցկուհի:

Սոֆյա Խաչատրյան՝ «Շարմ Հոլդինգ» ընկերության վեբ և գրաֆիկ դիզայներ, ֆեյշն բլոգեր, 29 տ.


Առավոտյան կրեդոն համեղ նախաճաշն է: Ընդ որում՝ երբեմն այն պատրաստելը կարող է ոչ պակաս հետաքրքիր լինել, քան համտեսելը:


Ցանկացած էսթեթ կարևորում է գույնն ու լույսը, իսկ գուրման' ուտեստի թարմությունն ու հոտը: Թե էսթեթ, թե գուրման դիզայների ընտրությունը բլիթն է՝ թարմ քամած նարնջի հյութով և ընկույզի մուրաբայով:


Փորփրելով մորաքրոջ տան ընտանեկան արխիվը՝ դիզայները հայտնաբերեց այս նորաձևության ամսագիրը: Պատմական մասունքը լույս է տեսել 1962-ին, այն ԱՄՆ-ից իր հետ բերել է ժամանակին Գերմանիա աքսորված, այնտեղից ԱՄՆ փախած ազգականը:


Երբեմն ընդմիջումը չի բավականացնում: Այստեղ փրկության է գալիս ճերմակ և հավատարիմ փոխադրամիջոցը:


Մատենադարանի բակը կարևոր տեղ է. Սոֆան հաճախ է գալիս այստեղ, նստում վերևում ու ոտքերը ներքև կախում. գեղեցիկ տեսարանն ու անդորրն ապահոված են:


Կոսմոպոլիտան կոկտեյլը Սոֆյայի ֆավորիտն է: Երևանյան տարբեր սրճարաններում երեկույթը սկսվում է հենց դրանից:


Ալավերդյան փողոցի հին շենքերի և լուսարձակների հատվածը Երևանում նրա սիրած վայրերից է:


«Շառլ» սրճարանում Սոֆյայի և քաղաքի մեջ ստեղծվում է երկխոսություն. երևանյան հին փողոց, Կասկադ, սալաքար, մտքեր:


Սոֆյային հաճախ կարելի է տեսնել հեծանիվ քշելիս՝ անգամ անձրևին, անգամ շրջազգեստով:

 

Այս թեմայով