12 Սեպտեմբեր 2013, 16:00
5502 |

Մեծավարի մոտեցում. Սարի թաղ

Կյանքի հայտնի պարադոքսներից է. երեխաներն ուզում են շուտ մեծանալ, իսկ ծերերը երանի են տալիս ջահել օրերին: Որոշեցինք միջամտել կյանքի պարադոքսի մեջ: Գոնե մեկ ժամով իրենց մեծ զգալու հնարավորություն տվեցինք Սարի թաղի փոքրիկներին. ինքներս զինաթափ եղանք ու նրանց հանձնեցինք մեր զենքերը: Իսկական, թանկարժեք, «մեծի» ֆոտոխցիկ նրանց ձեռքում առաջին անգամ էր հայտնվում:

Իրականում լուսանկարիչ դառնալը նրանցից ոչ բոլորի երազանքն է: Հավանաբար, փոքրիկներից յուրաքանչյուրի համար այս գործը գլուխ բերելն ավելի շուտ պատվի հարց էր: Ու նրանք ջանք ու եռանդ չէին խնայում՝ մեծերին ապացուցելու, որ իրենք ոչ պակաս լավ կարող են «չխկցնել»:
 

Վովա Ենոքյան - 10տ

Վովան նախարար է դառնալու, որ շատ փող աշխատի: Սիրում է իր տան համակարգիչը, մանկական խաղերը նրան շատ չեն հետաքրքրում, ֆոտոխցիկը՝ նույնպես:


 

Շահեն Մելիքյան - 5տ

Փոքրիկը երկու երազանք ունի. երբ մեծանա, ուզում է զինվոր դառնալ ու իրենց տան պատերը սվաղել:


 

Մերի Մխիթարյան - 8տ

Մատիտներով և գուաշով նկարչություն անող աղջկա համար լուսանկարչական ապարատը առաջին րոպեներին ծանր ու անկենդան գործիք թվաց: Վերջում խոստովանեց. «Ֆոտոապարատով ավելի հավես ա, քան մատիտիներով»:


 

Հրաչ Վարդանյան - 6տ

Հրաչին հետաքրքրում է այն ամենը, ինչ մեծերի հետաքրքրության շրջանակում է, այդ թվում և ֆոտոապարատը: Իր գիմնաստիկայի մարզիչին այնքան է սիրում, որ երազում է՝ մեծանա ու ընկեր Սուրեն դառնա:


 

Գոհար Տոնոյան - 7տ

Նա միանգամից սիրեց ֆոտոխցիկը: Հարմարվեց, իրեն հարմարեցրեց ու գործի անցավ: Իրենց բակից երևացող բլուրին միշտ հեռադիտակով էր հետևել: Այս անգամ զննեց օբյեկտիվի միջոցով, բռնեց պահն ու չխկացրեց:


 

Գագիկ Մելիքյան - 7տ

Նա սիրում է մատիտներ ու մեքենաներ: Այս անգամ իրենց մեքենան նկարեց ոչ մատիտներով:

Այս թեմայով