10 Սեպտեմբեր 2013, 14:47
2035 |

Համարյա հայտնիները. առաջին սիրո կտավը

Այս զույգին միավորում է ոչ միայն ընդհանուր տարիքն ու մասնագիտությունը. Աննան ու Սեմը կես տարի է՝ ինչ նկարում են նույն մոլբերտի վրա: Զույգը աչքի է ընկնում ոչ միայն վառ և ինքնատիպ հագուկապով, այլև երևանյան կյանքին ակտիվ մասնակցությամբ: Նրանց գունապնակի բոլոր երանգները՝ ֆոտոպատմության մեջ:

Աննա Ատուտա' նկարչուհի, ֆեյս արտիստ, 22 տ.
Սեմ Բադալյան' նկարիչ, տատու արտիստ, 22 տ.

Զույգի սիրած փոխադրամիջոցը հեծանիվն է: Նկարիչներին դժվար չէ բռնեցնել քաղաքի փողոցներով ճեպընթաց սլանալիս:

Առավոտյան սիրելի զբաղմունքը ձվածեղ պատրաստելն է: Այդ ծանր գործն իր ուսերին է վերցրել Աննան:

Աննան, ինչպես ցանկացած կին, սիրում է գեղեցիկ կոշիկներ: Նա անգիր գիտի կոշկակարի մոտ տանող ճանապարհը: Արդեն հարազատ դարձած կոշկակար Աշոտի կրպակի դռները նկարչուհու համար գիշեր-ցերեկ բաց են: Կոշիկների համար ռեանիմացիոն բաժին դարձած կրպակը նկարչուհու բակի ամենասիրելի վայրն է, իսկ վարպետ Աշոտը՝ նրա կյանքում անփոխարինելի մարդկանցից մեկը:

Զույգին բնորոշ յուրահատկությունների շարքում ամենավառը մեկ ուտեստը երկուսով վայելելն է: Մենք անմահացրեցինք չիպսի տարբերակը:

Սեմը հայավարի պատասխանեց մեր ամենաբկլիկ հարցին. իր ամենասիրած ուտելիքը հացն է, հատկապես` պուրին:

Ֆրիդա Կալոն և Դիեգո Րիվեռան իրենց մեքսիկական երեկոները անց էին կացնում մեկ շիշ տեկիլայի շուրջ, իսկ համարյա հայտնի մեր հերոսները նախընտրում են հայկական գարեջուրը:

Սեմի արվեստը լավագույնս ընկալելու ամենակարճ ուղին այն սեփական մաշկի վրա զգալն էր, ինչը և մենք արեցինք: Դաջվածք անելու ընթացքը, պարզվեց, արդյունքից պակաս հետաքրքիր չէր:

Զբոսնել սիրող սիրահարներն ունեն քաղաքի ամենասիրած շենքը: Այն գտնվում է Ֆուրմանով փողոցի վրա:

Աննան էլ է սիրում նկարել մարդկանց դեմքերին, բայց, ի տարբերություն Սեմի, նրա մեթոդները ավելի մարդասիրական են, ոչ ցավոտ:

Լինում են ակնթարթներ, երբ նրանք ուզում են փախչել հեռու-հեռու կամ էլ բարձր-բարձր: Նկարիչների «առանձնասենյակը» Ոսկու շուկայի հարևանությամբ է, մուտքը՝ միայն զույգերով:

Այս թեմայով