25 Հուլիս 2013, 13:28
1872 |

Ոտքի ելած Երևանը (ֆոտոռեպորտաժ)

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ 2013-ի հուլիսի 20-ից Երևանում երթուղային տաքսիների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձը թանկացել է 50% - ով: Այս որոշմանն ընդդիմանում են քաղաքացիները:  Նրանք պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անվավեր ճանաչել որոշումը՝ ուղեվարձը թողնելով մինչև հուլիսի 20-ը եղած սահմաններում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երևանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: Սակայն վերջին որոշումը հակասում է նախորդ հորդորին: Արդյունքում ցուցարարները հեղեղել են Երևանի փողոցները՝ զանգվածային միտինգներ, բոյկոտներ: Ոստիկանությունը նույնպես անմասն չի, կատարվում են ակտիվիստների ձերբակալություններ, սակայն դա կարծես ավելի է բորբոքում քաղաքի փողոցներում տեղի ունեցող կրքերը: Ակցիային միացել են որոշ երթուղիների համարձակ վարորդներ, ինչպես նաև՝ հայտնի աստղեր, որոնք իրենց անձնական մեքենաներով տեղափոխում են ուղևորներին:

Այս թեմայով