17 Հունիս 2013, 18:56
428 |

Երգել մինչև ուժասպառ լինելը

Լեգենդար ռոքերը Հայաստանում առաջին անգամ է, բայց խոստովանում է, որ բազմիցս է ցանկացել համերգով հանդես գալ հայ հանդիսատեսի համար։

Երգել այնքան, որքան ուժը կների, որքան հանդիսատեսը կցանական՝ իսկական ռոք խմբին վայել։ Հենց այսպես էր տրամադրված լեգենդար «ДДТ» ռոք խմբի հիմնադիր ու մենակատար Յուրի Շևչուկը Երևանում կայանալիք իրենց մենահամերգին։

Նա հիշեց, որ տարիներ առաջ այցելել էր Վրաստան, ցանկացել էր նաև Հայաստանում համերգով հանդես գալ, սակայն տեղի հայ ընկերներից մեկը նրան ասել էր, որ Հայաստանում երիտասարդներ չկան, այնտեղ համերգը անհնար կլինի, բոլորն արտագաղթել են. «Փաստորեն, այդպես չէ: Այս օրերին ես շատ երիտասարդների եմ հանդիպել», - կատակում է Շևչուկը ու հավելում, որ անչափ ուրախ է, որ այս անգամ հրավեր ստացավ ու, վերջապես, եկավ Հայաստան։

«ДДТ» խմբի մենակատարը խոստովանում է, որ տանել չի կարողանում, երբ ինչ-որ մեկն իրեն ասում է, որ իր ֆանատն է, առավել ևս, որ նա աստղ է։ Հանդիսատեսն ու երաժիշտները դահլիճում հավասար են։ Յուրի Շևչուկը վստահ է, այս փաստն ամենակարևորն է։ 

Այս թեմայով