23 Մայիս 2019, 22:55
305 |

Just Black բրենդի հիմնադիր Գայանե Մանուկյանի հարցազրույցը

«Ինչու՞ սև, որովհետև կարևրո սպիտակն առանց սևի չենք տեսնի»

 Ի՞նչ եք կարծում, հագուստի ո՞ր ոճն է այսօր գերակշռում երիտասարդության շրջանակներում։

Այսօր երիտասարդության շրջանում գերակշռում  է հագուստի  հարմարավետ ոճը, և երիտասարդների մոտ սկսում է ձևավորվել, սեփական ոճը դրսեվորելու ցանկություն, ինչը բացարձակ որևէ  կերպ կախված չէ թրենդներից:

 Ինչպե՞ս է ստեղծվել Just Black -ը հիմնելու միտքը:

Միտքը  ստեղծվել է հինգ տարի առաջ, ոգեշնչել  է սևը  որպես գույնի   ի սպառ բացակայություն,  և սևի հանդեպ մարդկանց վերաբերմունքը: ՈԻզում էի փոխել,  քանի որ այն միայն ասոցացվում է  միստիկ գոտի կամ տխուր բաների հետ: Ցույց տալով սևի տարբեր երանգներ փորձում եմ պոզիթիվ ներկայացնել,և կոտրել կարծրատիպը:

ՈՒ՞մ հետ եք համագործակցում

Համագործակցում եմ միմիայն շատ պրոֆեսիոնալ դերձակ-կարողների հետ, համագործակցոիմ եմ տպարանների հետ, այլ արտադրամասերի, որոնք մասնագիտակցված են հատուկ ուղղություններում, քանի որ Just Black  բրենդը իրականում լայն գաղափար է մի քանի բաժիներ է իր մեջ ներառում, երեկոյան դասական, ամենօրյա զգեստներ և  աքսեսուարներ`  պայուսակներ, պատրոնդաշներ: Այս ամենը կյանքի կոչելու համար հարկավոր է ունենալ լայն համագործակությունների շրջանակ:

Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք:

Ապագայում ծրագիր ունեմմեկնելու Թբիլիսի ներկայացուցչության հարցեր կարգավորելու նպատակով, նաև արդեն մտածում եմ ձմեռային հավաքածուի մասին, սկսել ենք սքեչեր նկարելու փուլը: Նաև գերնպատակ է դարձել էկոլոգիապես մաքուր նյութերով աշխատելը, ինչը բավական բարդ է մեր օրերում և ծախսատար, սակայն դա ևս մեր գաղափարախոսություններից է `  պրոպագանդել այսպես կոչված slow Fashion -ը և օրգանիկ նյութերի օգտագործումը շրջակա միջավայրն աղտոտումից  փրկելու նպատակով:

 Օnline shop ով զբաղու՞մ եք:

Իրականում Just black - ը online հարթակ է: Կա justblack.am  կայքը: Մենք պռոպագանդում ենք online վաճառքները  ինչը նույնպես էկո բիզնես է :Ունենալով կայք դու ստիպված չես լինում հոսանք ծախսել ջուր մսխել տարածք վարձել և այլն: Մի կողմից չկա վստահություն online կայքերից օգտվելու: Մենք փորձում ենք այդ կարծրատիպը կոտրել, դրա համար էլ վաճառքները կատարում ենք online: 

Հագուստը որտեղ ե՞ք կարում:

Ամենը կարում են տարբեր մասնագիտացված ատելեներում: Ամենօրյա հագուստը մի այլ արտադրամասում, դասականը մեկ այլ երեկոյանները մեկ այլ տեղ:

 Ինչու՞ սև:

Լինելով գույնի բացակայություն այն, միևնույնն է, ինձ ահամր ամենահարուստ գույնն  և ամենաուժեղ արտահայտչամիջոը գույնապնակում , այն մեծ խորհուրդ ունի  ինձ համար բոլոր իմաստներով,  անգամ մեր տարբերանշանն է այդ մասին` ինչու՞ սև, որովհետև  կարևոր սպիտակն առանց սևի չենք տեսնի:

 

Այս թեմայով