20 Մայիս 2019, 22:26
1537 |

Դրսում գոնե արև կա...

«Ցրտահարվելու հավանականությունը մեծ է մի տան մեջ, որտեղ ավելի ցուրտ է, քան՝ դրսում: Դրսում գոնե արև կա»

Առաջին հայացքից չկողմնորոշվեցի, թե որն է այն քաղաքացու բնակարանը, ով մի քանի օր առաջ հուսահատությունից Չարենցավանից եկել հասել էր Երևան։ Շքամուտքի բոլոր 4 դռներն էլ նոր էին և նման չէին օգնություն խնդրող քաղաքացու դռան:

Ինչպես նշեցի, այդպիսին էր տպավորությունս, բայց միայն առաջին հայացքից և մինչև այն պահը, երբ բացվեց դուռը: Անգամ չհասկացա, թե ինչն էր ավելի ազդեցիկ՝ աննկարագրելի խոնավության հո՞տը, սաստիկ ցու՞րտը, թե՞ միջանցքը հյուրասենյակից բաժանող մաշված սավանե վարագույրի հետևից երևացող մանկան անհամբեր հայացքը:

Անդրանիկն այս բնակարանում ապրում է կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ: Բնակարանը 5 տարի առաջ է գնել: Ճիշտ է՝ իր երազածը չէր, բայց կարող էր այն որոշ չափով վերանորոգել և իր նորաստեղծ ընտանիքով բնակվել այստեղ: Սակայն մոր հիվանդության պատճառով կուտակած ողջ գումարը ծախսում է դեղորայքի և հիվանդանոցի վրա:

Եվ իսկապես՝ ցրտահարվելու հավանականությունը մեծ է մի տան մեջ, որտեղ ավելի ցուրտ է, քան՝ դրսում: Դրսում գոնե արև կա:

Շատ ցուրտ էր նաև ննջարանում, որի պատերը խոնավությունից բորբոսով էին պատված: Իսկ բաղնիքն ու զուգարանն ընդհանրապես քարուքանդ վիճակում էին:

«Փարոս» իհարկե հասնում է ընտանիքին, բայց 29 հազարը հազիվ կոմունալ ծախսերին է բավականացնում: Անդրանիկը խոստովանում է՝ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, բացի ծանր ֆիզիկական աշխատանքներից, առողջությունը չի ներում:

Առաջնայինը, իհարկե, երեխայի բուժման հարցն է: 1-ին և 2-րդ կարգի ցրտահարության համար քաղաքային պոլիկլինիկան չորսամյա Լուսինեին ուղեգրել է Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ բավականին թանկարժեք դեղորայք են նշանակել երեխայի բուժման համար: Թե ինչու՞ անհրաժեշտ դեղորայքը պոլիկլինիկան չի տրամադրել՝ հետաքրքրվեցինք հենց բժշկական հաստատությունից: Չարենցավանի բժշկական կենտրոնի առողջության առաջնային պահպանության գծով փոխտնօրեն Վարդուհի Մարգարյանը դժվարությամբ հիշեց աղջնակին։

Այս թեմայով