26 Մարտ 2018, 22:41
19070 |

IQOS` մեղրածոր գովասանքի և անխնա քննադատության արանքում

Առողջապահության նախարարությունը երեկ և այսօր հիշեցնում-հորդորում է, որ ծխելը վնասակար է, հենց ծխախոտի տուփից ահազանգելով նիկոտինից խթանվող հիվանդությունների և հատկապես` քաղցկեղի մասին: Առարկելը դժվար է, երբ համադրվում են տասնամյակների փաստերն ու թվերը: Սակայն, մյուս կողմից ծխախոտը դարձել է քաղաքակրթության ստեղծած հաճելի չարիքներից մեկը, որի գայթակղությունը ծխածածկույթի պես պարուրում է միլիոնավոր մարդկանց: Ծխախոտի ինդուստրիան, ելնելով պահանջարկից, չի նահանջում, իսկ առաջատարները նաև լուծումներ են առաջարկում աննահանջ ծխողներին, որպեսզի ծխախոտի ծուխը չթունավորի նրանց ու մերձավորների կյանքը:

 «Ֆիլիպ Մորրիսն» աշխարհում  հայտնի է ոչ միայն իր բարձրակարգ ծխախոտների  արտադրությամբ, այլև սոցիալապես պատասխանատու լինելու ձգտումով: Եվ հենց այս տրամաբանությամբ էլ ընկերությունն անընդհատ լավացնում է արտադրանքի որակը: Իսկ վերջին նորամուծությունը շուկայում պարզապես մեծ ալեկոծություն է առաջացրել ծխողների և նրանց շրջապատի համար: Խոսքն այսպես կոչված անծուխ լուծման՝ IQOS-ի մասին է:

Զարգացած երկրներում արդեն իսկ մեծ տարածում ունի այս սարքը, որ հարմար է կիրառման մեջ, հասանելի է և, ամենակարևորը՝ հնարավոր նվազագույնին է հասցնում ծխախոտի վնասը: Ինչպե՞ս: Շատ պարզ եղանակով. բացառելով գլանակի այրումն ու ծխի առաջացումն ու տարածումը: Փոքրիկ սարքը տաքացնում է ծխախոտը, և ծխողը զգում է նույն համուհոտը, սակայն ծուխ չի փչում ոչ իր, ոչ էլ՝ դիմացինի աչքերին:

Կարելի է տրամաբանորեն կարծել, որ այս սարքը պետք է ողջունեն բոլոր գիտակից մարդիկ, որպես ծխախոտի նվազագույն վնասակար այլընտրանք: Առաջադեմ գիտական հանրությունը, համենայն դեպս, այսպիսի գնահատական է տվել նորամուծությանը: Խոսքը առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր կառավարիչ Մարգարետ Չանին ուղղված բաց նամակի մասին է, որտեղ  նիկոտինի գիտության և հանրային առողջության քաղաքականության 53 անվանի մասնագետներ (Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրալիա, Շվեդիա) հայտարարել են․ «Նիկոտինային արտադրանքի արագ զարգացող ոլորտում նկատվում են նոր մշակումներ, որոնք կարող են արդյունավետ կերպով փոխարինել ծխախոտը՝ շատ ավելի ցածր ռիսկերով»:

Այս գնահատականին սաստիկ հակադրվում են որոշ նեղ շրջանակներ, որոնք իսպառ մերժում են  նորույթը, սակայն ի տարբերություն մասնագետների, ոչ մի գիտական փաստացի հիմնավորում չեն ներկայացնում, բայց և IQOS-ին վերագրում են երկնային ու երկրային բոլոր մեղքերը:

Ոչ՝ առանց բացատրության, մերժում՝ առանց հիմքի, և այս ամենը` սրտացավության ծխածածկույթի տակ։

Ունենք մի իրավիճակ, երբ սարքը կա, արտադրողը հայտնի է, գիտական  բացատրությունը՝ հանրամատչելի (pmiscience.com)․ ամբողջը բաց է ու շիտակ։ Թերահավատության նոտան էլ, որ բնորոշ է ցանկացած նորարաության հայտնվելուն, սպասելի է ու անխուսափելի։ Այս թոհուբոհի մեջ կարևոր է, որ սպառողին հասանելի լինի օբյեկտիվ տեղեկատվություն և արտադրանքը փորձելու հնարավորություն։ Մեղրածոր գովասանքն ու անխնա մերժողոկան “քլնգոցը” տեղն են զիջելու ՍՊԱՌՈՂԻ ԿԱՐԾԻՔԻՆ։ Ի վերջո, վերջին  խոսքը սպառողինն է, որը երբեք չի սխալվում: Իսկ գիտության դրական արձագանքն արդեն իսկ հայտնի է։

 

 

 

 

Այս թեմայով