03 Հունիս 2017, 22:04
9965 |

Online «գոհարներ»

Մի լուսավոր օր որոշեցի հասկանալ, թե մարդիկ ինչպես են առցանց հարթակներում աշխատանքի հայտարարություն տեղադրում կամ գործազուրկներն ինչպես են աշխատանք գտնում համացանցի օգնությամբ:

Այն, ինչ կարդացի-վերծանեցի list.am կայքում՝ ճիշտ կլինի ներկայացնել առանց մեկնաբանության:

Միակ խմբագրումը, որ թույլ եմ տվել ինձ՝ առաջարկվող աշխատանքներն ըստ ոլորտների խմբավորելն է: Կարծում եմ դրանից online ՛՛գոհարների՛՛ փայլը չի խամրել:

Գաղտնիք չէ, որ գրասենյակային աշխատանքների համար գործատուն հիմնականում փնտրում է երիտասարդ աղջիկների: Հանդիպած և ոչ մի հայտարարության մեջ որևէ մասնագիտական կամ գործնական հմտություն չէր պահանջվում: Երևի երիտասարդ կին, առավել ևս երիտասարդ աղջիկ լինելն արդեն իսկ մեծ առավելություն է գործատուի համար, իսկ մնացած ցանկացած հմտություն կա՛մ կարևոր չէ կա՛մ էլ դրանք ժամանակի ընթացքում կանայք-աղջիկները կսովորեն. չէ՞ որ նրանք դեռ երիտասարդ են:

* Գրասենյակին հարկավոր է օգնականուհի չամուսնացած

*Tnoreni ognakan Greq ays maylin miayn kanayq nkar@ partadira

* Կաշխատեմ որպես մենեջեր, ադմինիստրատոր, կազմակերպիչ, հեռախոսավարուհի ցանկացած բարոյական սպասարկման համակարգում, որտեղ չեն պահանջում ծառայել տնօրենին:

Բավականաչափ բարետես եմ,

Չեմ ուղարկում CV և ազատ ոճի լուսանկար: Չեմ մասնակցում քաստինգների: Զանգահարեք, կհանդիպենք, կպայմանավորվենք:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սեռական բնույթի աշխատանք առաջարկելու և այլ անլուրջ առաջարկներ անելու դեպքում կպատժվեք գործատուի կոչումը չարաշահելու, խտրականության և խարդախության համար` Օրենքով սահմանված խիստ պատասխանատվությամբ:

Պահանջվող չափանիշները բոլորովին այլ են արտերկրում առաջարկվող աշխատանքի համար: Իհարկե այս դեպքում արտերկիր ասվածը Ռուսաստանից ու Kazaxstan-ից այն կողմ չի անցնում, բայց դե պահանջներն ու պայմանները հստակ են, ինչ-որ առումով նաև մեծահոգաբարո: Տպավորություն է, որ ռուսաստան-ներում աշխատանք փնտրողներին գրավող ամենակարևոր պայմանը սա է «մնալու տեղ, հաց, ջուր մեր կողմից»: Սլավոնիկ հայերենով լատինատառ հայտարարությունները հաստատ շատերին կստիպեն արտագաղթել:

* Աշխատանք մոսկվայում Մնալու տեղ, հաց`մեր կողմից։

*Требуется лаваш, матнакаш, пури тхохнер Пекарня Краснодарский край КРУГЛОГОДИЧНО

*Պահանջվում է Սլեսար (Слесар) Մոսկվայում աշխատելու համար մնալու տեղ, հաց, ջուր մեր կողմից

*Shinararutyn moskvayum grancman ev mnalu harcern mer vra

*Pahanjvum e axyus sharox svaxchi metlax kafel xpox remont anox maliar shpaglyovka kraska anox ev ayln ashxatoxnerashxatoxner ete zangin cpatasxanem xndrum en sms uxarkel tvyal hamarneri es heto kzangem gorcn hreal e es anhat em

*Шинараруцун Pahanjvuma gipsagardonchik. Skaturchik ridmabove. Plitcumin. Mi xoskov adelchnikner. Mnalu texn im vra orn yerku Ankam snundn im vra zangaharek

*Дрожжевой xmori masnaget

* Plyajni kafe Pahanjvume matucoxuhi, manxalchi. Barmen

* Pahanjvum e pordzaru xoharar Kazaxstanum ashxatelu hamar Karevor hatkanishnere lini maqraser)))) Ev mi banel gak hasnek stex erevaluya vor anporcek… Zangen miayn pordzaru mardik chapvac dzevvac! Ashxatavardze amen or stanum ek!

* Սլոյկայի և դրոժով խմորի մասնագետ

Բավական է արագաշարժ լինել և մի քիչ էլ hargalic xoskin motik ու կարող ես հյուրանոցային ոլորտում աշխատել: Առանձնկի բարդություն չկա. գրաֆիկը՝ շուրջօրյա, հաճախորդները՝ հիմնականում նույնը կամ նույնանման:

* Hjuranocum pahanjvum en maqruhiner ashx grafike-15 or ashxatumeq 15 cheq ashxatum

* Dimavorox-menejer Gisherayin akumbum pahanjvum en gexeckadem, hnaravorins charpik, shpvox ev hargalic xoskin motik axchikner u kanayk, 25-35 tarekan; Angleren, ruseren lezuneri minimal giteliknerov; ashxatank@ or u mej

*Grimerki matucoxuhi gisherain akumbum

* Pahanjvum e paruhineri matucoxuhi -ashxataser ev aragasharj

Առևտրի ոլորտի հայտարարություններից ցնցեց հատկապես այս գրառումը «ՔՅԱՌԹԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ և ՂՆԴՐՈՒՄ ԵՆՔ Չ՛ԶԱՆԳԵՆ»: Հավանաբար սա նոր մարքեթինգային տենդենց է, որին դեռ քչերն են հասու:

*Gorcox araqich Pahanjvum e gorcox araqich sepakan avtomeqenayov (hamatex dzer apranqneri het araqeq mer hamemunqner@, miayn hamemunqnerov ogut@ qich klini dra hamar anhrajesht e arden gorcox araqich vorpisi imast unena...)

* Փեթակ առևտրի կենտրոն

ՔՅԱՌԹԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ և ՂՆԴՐՈՒՄ ԵՆՔ Չ՛ԶԱՆԳԵՆ Փնտրում ենք նորմալ տղաների, պահեստում աշխատելու համար, 20-28 տարեկան, մանրամասների համար զանգեք, ամենինչ կասենք, զանգեն նորմալ ընտանիքի համեստ տղաները:

*Paxpaxak vacharox (lcnovi ev gndikavor)

*Shrjik vacharox azat grafikov Pahanjvum e shrjik vacharox meqenayi hoter vacharelu hamar vacharvum e 500 dramov mek hatic 200 dram@ dzerna a

Պարզվեց, որ գոյություն ունեն բոլորովին նոր հաստիքներ: Օրինակ՝ լաքա հանող, varordi koxqy nstox araqich, տան աշխատող:

 

*Լվացարարուհի-լաքա հանող քիմմաքրման ձեռնարկությունում

* Katarum enq veranorogman ashxatanqner Kveranorogenq dzer bnakaran@. Amaranoc@. Pat sharox. Kafelchik. Santexnik. Svax. Axpi heracum. Gaj qsox. Shinutyuneri gandum. Zangaharel zro inisun hing 89 73... Haytararutyun@ ushadir kardaceq. Taki 094 ov hamarin mi zangeq. Arhestavorner@ chzangen. Zangen miayan gorcatuner@... Meq mer arhestavornernel unenq mer banvornerner.

* Պահանջվում է տան աշխատող,մինչև 35 տարեկան,կրոնական պատկանելիությունը լինի Հայ առաքելական եկեղեցի:

*Pahanjvum e varordi koxqy nstox araqich

Նոր հաստիքներից բացի կան նաև անհասկանալի կամ անընթեռնելի հաստիքներ: Ահավասիկ, դրանք:

*Mm njjjkjjkkk

Անհատ: Pandok Pandokyan

Fghjjkkkikikkk hj

* Samvel O INNSUN CHORS 30 INNSUN MEK INNSUN …. ZANGEL

* Pahanjvum e ashxatanq grenakan xanuti hamar...

 

Այսքանից հետո երկու բան եմ ուզում հուսալ. Նախ՝ ներկայացված հայտարարությունների արդյունքում ճիշտ գործատու և աշխատող կհանդիպեն իրար և երկրորդ՝ նույնիսկ այսքանից հետո էլ աշխատանքը կշարունակի գեղեցկացնել մարդուն: ԵՐԵՎԻ:

Այս թեմայով