03 Մարտ 2017, 14:38
6069 |

Plastic storming. Հրաժարվի՛ր սովորականից, զգա՛ տարբերությունը:

Պլաստիկ տոպրակները, որոնցից մենք սովոր ենք օգտվել, մեծամասամբ պատրաստվում են պոլիեթիլենից: Երբ պլաստիկը մուտք գործեց առօրյա կյանք, թվաց, թե դա հեղափոխություն էր՝ հարմար, պրակտիկ, էժան: Սակայն ողջ աշխարհն արդեն գիտակցել է մոլորակի էկոլոգիային դրա հասցվող վնասը: Այսօրվա դրությամբ ամենուրեք պոլիեթիլենի օգտագործման պակասեցման ակտիվ միտում է դիտվում. Եվրոպայի և Ասիայի երկրների մեծ մասն ամբողջովին հրաժարվել է դրա օգտագործումից:

Ո՞րն է վտանգը:

Շրջակա միջավայր դեն նետված տոպրակները պահպանվում են շատ երկար և կենսաբանական քայքայման չեն ենթարկվում` ստեղծելով կայուն և վտանգավոր աղտոտում: Պոլիեթիլենային տոպրակները, ի տարբերություն պլաստիկ շշերի, վերամշակման ենթակա չեն, և տնտեսապես իրենց չեն արդարացնում: Դա էլ հանդիսանում է պատճառ, որ դրանք ավեի քիչ են կիրառվում:

Հայաստան: Քիչ խոսքեր, մեծ քայլեր:

Համաձայն վաճակագրության տվյալների՝ Հայաստանում տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիեթիլենային տոպրակ կամ մեկ բնակչի հաշվով մոտ 0.25 կգ: Պլաստիկ թափոնների հիմնական մասը կուտակվում է աղբավայրերում և ենթական չէ հետագա վերամշակման:

Մեր երկրում դեռևս պահպանվում է կայուն միտում ՝ ավելի մեծ ուշադրություն հատկացնելով շահույթին, քան էկոլոգիայի պահպանմանը: Ի ուրախություն մեզ՝ մայրաքաղաքի խոշոր սուպերմակետների զարգացումը հույս է տալիս, որ հանուն առողջության և բնապահպանության զարգացման հնարավոր կլինի անցում կատարել էկոլոգիապես մաքուր տոպրակների կիրառմանը:

Էկո պայուսակներ. ո՞րն է առավելությունը:

Էկո պայուսակները վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին և 3-4 տարվա ընթացքում քայքայվում են: Դրանք կարող են շատ երկար ծառայել և դրանց բազմակի օգտագործումը չի փոխում ո՛չ ֆունկցիոնալությունը, ո՛չ էլ դրանց արտաքին տեսքը: Պայուսակներն ամուր են և հուսալի, իսկ աղտոտվելու դեպքում՝ հեշտ լվացվող: Մեկ էկո պայուսակն օգտագործվում է նույն ժամանակահատվածում, որում կգնվեր և դեն կնետվեր տասնյակ, և նույնիսկ, հարյուրավոր պոլիեթիլենային տոպրակներ: Էկո պայուսակների արտադրության համար օգտագործվում են երկրորդային հումքի նյութեր կամ թափոններ, իսկ դրանց վերամշակման դեպքում արտադրվում է աննշան քանակությամբ վնասական հումք:

Ո՞րն է ելքը:

Լուծումը մեկն է. պետք է հրաժարվել պոլիեթիլենային տոպրակներից հօգուտ էկո պայուսակների: Ելնելով եվրոպական փորձից և դիտարկելով դրա կիրառելիությունը տեղական շուկայում՝ մենք որոշել ենք սկսել նոր նախագիծ, որն է “Plastic storming”-ը և գնորդին առաջարկել պայուսակների մի նոր շարք։

Eco bags

Էկո պայուսակները շատ ավելի հարմար են, թեթև ու ամուր: Դրանք հեշտությամբ ծալվում են և դառնում փոքր չափսի, այն հարմար է պահել պայուսակում կամ գրպանում։ Հավաքած վիճակում դա փաթեթ է՝ 65գ քաշով և մինչև 20կգ տարողունակությամբ։ Կարող եք վստահ լինել` դրանք հաջողությամբ անցնում են ամրության փորձարկումը։ Գույների բազմազանությունը թույլ կտա ընտրել էկո պայուսակ ինչպես կնոջ, այնպես էլ՝ տղամարդու համար։

Eco string/maybe bags

Լարային (գուցե) տոպրակը սովետական ժամանակների վառ ներկայացուցիչներից է։ Այս տնտեսական պայուսակներն օգտագործել են շուկա և խանութ գնալուց։ Այն ժամանակ, երբ համարյա ամեն ինչի դեֆիցիտ էր, «գուցե կլինի» սկզբունքով, մարդիկ իրենց հետ վերցնում էին "լարային գուցե-պայուսակ"։ Չէ՞ որ այն ժամանակ խանութներում դեռ չկար պոլիեթիլենային տոպրակ։

Այսօր լարային կամ այլ կերպ ասած «maybe bag»-ները կրկին կարող են պատվավոր տեղ զբաղեցնել իբրև գնված ապրանքի “փոխադրամիջոց”։  Ժամանակակից դիզայնը դարձրել է այն ավելի նորաոճ։ Այժմ վառ, բազմերանգ լարային պայուսակը կարող է ծառայել որպես ձեր հանդերձանքի անհրաժեշտ մի մասնիկ։

Garbage bags

Ա՞ղբ: Խնդիր չէ։ Գեղեցկությունն ու առողջությունն իրենց հերթին, սակայն շատերի մոտ բավականին տրամաբանական հարց է առաջանում` արդյոք ինչի՞ մեջ հավաքել աղբը։ Ահա և այս նպատակին են ծառայում բիոքայքայվող աղբի տոպրակները, որոնք օգտագործելով դուք միանգամայն օգնում եք բնության պահպանմանը և նպաստում երկրի բնապահպանության զարգացմանը։

Այս թեմայով