06 Դեկտեմբեր 2016, 22:43
821 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Իրագործելի երազնանքներ

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Սուսաննա Գրիգորյան

«Իմ հայրիկի մայրը հայ է»: Հենց այսպիսի հաճելի խոստավանությամբ սկսեց սիմպոզիումի առաջին զեկուցողը` իտալացի Ռիկարդո Մարիանին: Զարմանալի՞ էր: Թերևս, արդեն դժվար է զարմացնել աշխարհի ամենատարբեր ծայրերում բնակվող մարդկանց հայկական արմատներով, բայց դե հաճելի էր, ինչ խոսք: Նա ուրախ էր, որ իրեն բախտ էր վիճակվել տեսնել Հայաստանը: Ներկայացրեց զեկույցը իր թիմի աշխատանքի մասին, հետո էլի մի քանի հետաքրքիր և օգտակար զեկույցներ եղան` իրենց ոլորտների առաջատար մասնագետների կողմից: Մի քանի ժամ հետո մասնագիտական զեկույցնեը դադարել էին՝ ճաշի ժամն էր: Ընդմիջումից հետո դահլիճը կրկին լեցուն էր, այս անգամ մի փոքր աղմկոտ: Աշխուժության պատճառը` աչքի ընկնող վարդագույն տարրերով հագուստով ներկայացած զեկուցողն էր: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ իր մեծագույն երազանքներից է պարզել, հասկանալ մարդկանց մտքերը: Թվում է թե անիրական է, բայց, ինչպես պարզվեց իր ելույթից, նման մեխանիզմների վրա հենց հիմա աշխատում են շատ գիտնականներ և արդյունքները տեսանելի կլինեն արդեն շուտով: Սիմպոիզումն ընդհանրապես հարուստ էր մարդկանցով, ովքեր անիրագործելի թվացողը` նպատասլացության և նվիրվածության շնորհիվ դարձնում են իրականություն: Նրանց լսելը, իր հերթին, ոգևորող և ոգեշնչող էր մեզ` ուսանողներիս համար:

Այս թեմայով