06 Դեկտեմբեր 2016, 22:26
6314 |

IEEE EWDTS 2016 Yerevan. Տարվա կարևորագույն իրադարձությունը

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Անդրանիկ Հայրապետյան

IEEE արևելք-արևմուտք դիզայն և տեստ ճարտարագիտական սիմպոսիումը այս տարի անցկացվեց Հայաստանում: Որպես ինժեներական ոլորտի ներկայացուցիչ շատ ուրախալի էր, նույնիսկ հպարտություն է զգում, չէ՞ որ դա ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանում ՏՏ ոլորտի գերարագ տեմպերով զարգանալու փաստը: Լավ էր, որ Հայաստանում և Սփյուռքում կան այնպիսի նվիրյալներ, որոնք նման կարևոր միջոցառումներն իրականություն են դարձնում, մենք էլ կարողանում ենք մոտիկից շփվել համաշխարհային ՏՏ-ի առաջատարների հետ:

Սիմպոզիումին մասնակցում էին 175 բարձր որակավորմամբ մասնագետներ շուրջ 31 երկրից, այդ թվում նաև այնպիսի կազմակերպություններից ինչպիսիքն են Intel-ը, Xilinx-ը, Synopsys-ը և այլն: Ես ինքս պատիվ ունեի ներկա գտնվելու այնտեղ և կարող եմ ասել, որ բավականին հետարքիր տեղեկությունների հասցրեցի ստանալ այդ 4 օրերի ընթացքում` տեխնոլոգիաների զարգացման տենդենցների, դրանց արդիականության և իրականեցման բարդությունների մասին:

Ես պարզապես չէի կարող չկիսվել այս իրադարձության մասին, որովհետև հավանաբար քչերն են տեղյակ, որ Հայաստանում նման մասշտաբների և կարևորության միջոցառումներ են տեղի ունենում և, ինչու ոչ, սա կարելի է դասել այս տարվա ամենանշանակալից իրադարձությունների շարքում Հայաստանի Հանրապետության համար:

Այս թեմայով