14 Հոկտեմբեր 2016, 23:23
1413 |

Անկախության սերունդ

— Ազատությո՜ւն, — գոչեցի,

Թող որոտա իմ գլխին

Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

Թող դավ դնե թշնամին,

Ես մինչև մահ, կախաղան,

Մինչև անարգ մահուսյուն,

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ

Անդադար. ազատությո՜ւն․․․․

Երջանիկ է այն մարդը, ով իրեն հոգով ազատ և անկախ է զգում, ում հայրենիքը, թեև լեռների մեջ ծվատված մի փոքրիկ կղզյակ լինելով, ազատ է։ Պատմության անիվը հայերի համար հետաքրքիր կերպով էր իր պտույտն իրականացնում, և ահա այսօր՝ 2016 թվականի սեպտեմբերի 21-ին մենք՝հայերս, Հանրապետության հրապարակում բարձրաձայնում ենք, որ հայն ազատ է, իսկ հայի, անգամ մանուկ հայի ձայնը խառնվում է մեր պապերի հզոր ուժին, հաղթանակած երկրի հաղթանակած էությանը, դառնում է մի ամբողջական բռունցք և կոչ է անում բոլորին, որ դարերի խորքից ծնված ազգը կանգուն է, ոգով Թաթուլ, Վարդան, Սերոբ է, կոչ է անում սփյուռքահայերին, Հայաստանի եղբայր՝ Արցախում բնակվող հայերին, որ հայ կնոջ արգանդում մեծացող հայ զավակը արդեն իսկ անկախ և ազատ զինվոր է․․․ Մենք ան՜կախ ե՜նք․․․ 

1991 թվական, 21-ը սեպտեմբերի։ Անծայրածիր տիեզերքո։ Ծիր Կաթին համաստեղություն։

Լսվում են   Հայ մեծերի ցնծագին ձայները ․

Եղիշե —  Անկախ ենք, բայց ի զե՜ն, ի զե՜ն․

Մաշտոց — Ամենազոր Տեր, շնորհակալ եմ, որ անկախ ենք ոչ միայն գրով, մշակույթով, այլ նաև  հողով, հոգով, պետականությամբ․

Նարեկացի— Ամեենափրկիչ Տեր, ներիր ժողովրդիս ամենափափագած, ամենաբաղձալի ձգտման համար։ Անկախ Հայաստան ունեցանք։

1991 թվական։ Ազատության հրապարակ։

Հայ ժոովուրդը մի մարդու պես ոտքի է կանգնել, միաձայն միացում է պահանջում։ Վերջապես հայն ունի պետական դրոշ, պետական զինանշան, օրհներգ ու Հայոց բանակ։

Օրեցօր շատանում է մեր  անկախությունն ընդունած պետությունների թիվը, իսկ մենք կապեր ենք ստեղծում , հյուպատոսություններ ենք հիմնում մեր անկախությունն ընդունած երկրներում։ Հայաստանը պիտի լինի Երկիր մոլորակի անբաժան մասնիկը։ Դժվար է մի փոքր, տնտեսությունը ևս պետք է ոտքի կանգնի, նոր է երկիրս Սպիտակի երկրաշարժի ցավն ապրել, վերքերը դեռ երկար ժամանակ պետք է ամոքի։

Հաղթանակ ու ազատագրու՜մ։

Արցախն է արդեն ազատ, մենք արդեն հաղթանակած ու ազատ ժողովուրդ ենք։այս աշխարհում արդեն ճանաչում են հային, իր պատմությամբ, հարուստ մշակույթով, սպորտով, ով չի ճանաչում շախմատի օլիմպիական եռակի չեմպիոններին։

Սպառազինվում է երկիրս, առաջընթաց ապրում, մայր հողս չունի նավթ ու գազ, մարդն է գլխավոր ռեսուրսը երկրիս, գիտություն, բժշկություն, կրթություն՝ մի նոր մակարդակի վրա է՝ աշխարհի հետ հավասարը հավասարի պես։

2016 թվական 21-ը սեպտեմբերի։ Երևան։ Հյուսիսային պողոտա։

Երթով անցնում են 25-ամյա անկախ Հայաստանի՝ Երևանի պետական համալսարանի՝ անկախության սերունդը, նրանց ձայնը խրոխտ է, նրանք պահանջատեր են։ Այս սերունդն է, որ այսօրվա և վաղվա օրն է կերտելու, այս սերունդն է, որ իր կյանքը տվեց առանց վարանելու քառօրյա պատերազմում իր հայրենիքին։ Այս սերունդն է, որ իր ձայնն է միացնելու Ծիր Կաթինում բազմած բյուրավոր հայ հանճարների ձայնին, ովքեր միշտ փափագել, հոգում թաքուն գուրգուրել են մի իղձ, սեփական երկիրը ունենալու, ազատ սերուն ունենալու գաղափարը։ Միայն համախմբված ու հզոր Հայաստանը կարող է իսկապես ազատ լինել։

25-ամյա անմահության սերնդի ձայնը արձագանքում ու բարձրանում է երկինք, տարածվում տիեզերքում, միանում հայ հանճարների ձայնին․

—Հա-մա-խըմ-բում, հը-զո-րա-ցում։ Մենք պիտի հզորացնենք մեր երկիրը՝ Սուրբ Հայաստանի Հանրապետությունը։

 

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, առաջին կուրս

Մարիամ Մարգարյան

 

 

Այս թեմայով