11 Հոկտեմբեր 2016, 23:51
1516 |

Անմահության սերունդ

Խոժոռ է երկինքը: Սառնաշունչ առավոտը ցող է դրել կանաչի վրա: Վայրկյանը մեկ ցողի մի մարգարիտ է ընկնում հողին ու հազար կտոր լինում: Թվում է, թե ամեն բան բնական ու սովորական է, բայց ոչ: Ցողի ամեն կաթիլի հետ անասելի տագնապ է կաթում հողին: ԵՎ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում հողի ներծծած ամբողջ տագնապը գոլորշիացավ, բարձրացավ ու կախվեց օդում: Ու հանկարծ հակառակորդի կրակահերթը փշուր-փշուր արեց սպանող լռությունը:

-Տագնա˜պ, տագնա˜պ. - կոկորդը պատռելով՝ բղավեց հրամանատարը:

Ակնթարթ չանցած զորքն արդեն պատրաստ է մարտի: Բոց է թափում նրանց աչքերից: Ատամները, ջարդելու աստիճան կռճտացնելով, նրանք սպասում են հրամանի, ոչ սպանելու, այլ պաշտպանելու հրամանաի: Մարդկային ամնեաթանկ բանի՝ կյանքի գնով պաշտպանելու իրենց հայրենքը, հողն ու ընտանիքը:

Հրամանատարի հրամանաից հետո ամեն մեկը իր մարտական դիքը զբաղեցրեց, բացի Գևորգից ու իր երկու ընկերներից: Նրանք իրադարձությունների էպիկենտրոնից փոքր-ինչ հեռու տեղակայված վրանում են ու ընդաամենը մի քանի րոպեում զարգացած իրադարձություններից անտեղյակ: Կրակոցի ձայները լսելուն պես Գևորգը առանց ռազմական հագուկապի (որովհետև հանգստի ժամն է) պոկվեց տեղից ու վազեց դուրս: Հայացքը սառեց, բիբերը լայնացան՝ ասես առերեսվեց մահին: Հակարակորդի ինքնաթիռը գրոհել է մարտական դիքը ու մեկ-երկու րոպեից պատրաստ կլինի ոչնչացնել այն: Ակնթարթ անց քարացած զինվորը ուշքի եկավ, գիտակցեց պահի լրջությունը ու առանց վայրկյան անգամ կորցնելու, հովազի մի ցատկով հասավ վրան, վերցրեց զենքը, (որն ամենևին էլ նախատեսված չէ հակաօդային պաշտպանության համար) դուրս եկավ ու դիրքավորվեց վրանի առաջ: Գևորգին ու ինքնաթիռին մետրեր են բաժանում: Սևեռուն ու անթարթ հայացքով նա նայում է մահվան աչքերին:

-Երեք հաշվից.-մտքում ասեց նա.- մեկ.........

Ու արդեն երկու հաշվին ինքնաթիռն, որն այդ պահին անխուսափելի մահ էր Գևորգի ու ընկերների համար, էլ չկար: Գևորգը հաղթեց մահին, իսկ մահին հաղթելն ինքնին ԱՆմահություն է: Նա մի օրինակն է այն հազարների, ովքեր այդ օրերին ԱՆմահացան ու պատմության մեջ մնացին՝ որպես ԱՆմահության սերունդ:

 

Հ.Գ Շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչնչացրել է մեր դիրքերը գրոհող հակառակորդի մարտական ուղղաթիռը: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:Խորհուրդ է տալիս կարդալ Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը:

 

Մհեր Թարոյան

 

Այս թեմայով