27 Սեպտեմբեր 2016, 11:12
3763 |

Ռիո դե Ժանեյրոն ճարտարապետ Միհրան Լատիֆի ձեռքերով

Միհրան Լատիֆյանը համարվում է գլխավոր ճարտարապետներից մեկը և հեղինակը Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից տեսքի: Միհրան լատիֆյանը, ով առավել հայտնի է որպես Միհրան Լատիֆ, տեղափոխվել և բնակություն է հաստատել Բրազիլիայում 1878թ.-ին: Նա համարվում է Բրազիլիա ոտք դրած առաջին հայերից մեկը:

Լատիֆյանը ծնվել է 1856-ի մայիսի 20-ին Պոլսում, հայ ճարտարապետների ընտանիքում: Կրթությունը ստանում է Բելգիայի Կանտի համալսարանում, ապա տեղափոխվում Բրազիլիա: 

1897-ի հոկտեմբերին Բրազիլիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ՝ լավագույն նախագիծը Ռիոն, որպես մի ամբողջական, անբաժան քաղաք, թեմայով: Լատիֆի նախագիծը հաղթեց, որի իրականացման աշխատանքները նա էր ղեկավարում: 

Ըստ Լատիֆի ծրագրի ապագա Ռիոն իրենից ներկայացնում էր մի տարածք, որը շրջապատված էր օղակաձև ավտոճանապարհներով: Գտնվելով բլուրների վրա տարածքները միմյանց էին միանում կամուրջներով և բազմաստիճան անցումներով՝ միացված թունելներին և ստորգետնյա անցումներին: 

Ընդամենը 1 տարում Լատիֆը ստեղծեց հանրահայտ Պեյր Մարրի պողոտան՝ 70 մետր լայնությամբ :

Միհրան Լատիֆը մահացել է  1929 թվականին՝ 73 տարեկան հասակում:

 

 

Այս թեմայով