25 Հունիս 2016, 00:36
3114 |

Հռոմի պապի այցը Հայաստան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը այսօր վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ:

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Հռոմի պապին դիմավորել է նաև մանկական երգչախումբը, ժամանման պահին երեխաները մատուցել են հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ:

Դիմավորումն ուղեկցվել է Պատվո պահակախմբի քայլերթով ու ՀՀ ԶՈւ նվագախմի կատարումով:

Այս թեմայով