11 Մայիս 2016, 11:57
1157 |

Կայացավ Street Workout Challenge 2016 ամենամյա միջոցառումը

Արդեն երրորդ տարին անընդմեջ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան կազմակերպում է Street Workout Challenge միջոցառումը:

Այս միջոցառման նպատակն է բարձրացնել հայ ատլետների մրցակցային ոգին, զարգացնել Street Workout մարզաձևը Հայաստանում,քարոզել և զարգացնել առողջ ապրելակերպը և մասսայական սպորտը, ինչպես նաև  միջազգային վարկանիշ ունեցող ատլետի հետ փորձ փոխանակել:



Միջոցառման հատուկ հյուրն էր Հոլանդացի ատլետ, միջազգային բարձր վարկանիշ ունեցող մարզիկ Մայք Բիգիմանը: 

Միջոցառման շրջանակներում անցկացվեց թիմային բաթլներ (մրցույթ) Հայաստանի 12 քաղաքներից և Արցախից եկած թիմերի միջև: Ի վերջո դժվար և թեժ պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականում է ք. Արտաշատի թիմը, 2-րդ` ք. Տաշիրի թիմը և 3-րդ` ք. Արարատի թիմը:



Միջոցառումն անցկացվում էր Երևանի քաղաքպետարանի աջակցությամբ, 
Գլխավոր ինֆորմացիոն գործընկեր- ImYerevan.com կայք

Այս թեմայով