22 Ապրիլ 2016, 16:15
1662 |

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի կազմակերպիչների և «Ավրորա» մրցանակաբաշխության ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը (Ֆոտոռեպորտաժ)

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի կազմակերպիչների և «Ավրորա» մրցանակաբաշխության ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը, որի նպատակն էր ապրիլի 23-ին կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բովանդակային և կառուցվածքային հարցերը ներկայացնելը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշել է,որ Հայաստանը շարունակում է նախաձեռնողական քաղաքականություն վարել՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերհանմանն ուղղված։ Ֆորումի հիմնական նպատակն է վերհանել բոլոր խնդիրները, որոնք առնչվում են հանցագործության վերհանմանը։ Ուստի հրավիրել են բավական լուրջ մասնագետների: Ֆորումն ունենալու է չորս բաժին, այդ թվում՝ հարց ու պատասխանի ֆորմատով, իսկ վերջում կընդունվի փաստաթուղթ՝ հիմնական թեմաների արծարծմամբ։

 

Այս թեմայով