15 Ապրիլ 2016, 19:44
2111 |

Պատմական հանդիպում Արցախում (ֆոտոռեպորտաժ)

Արցախում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի պատմական այցը: հանդիմանը քննարկվել են պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր: Այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների և արարողությունների ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց զորակցությունը հայտնեցին ԼՂՀ իշխանություններին, Արցախի ժողովրդին ու Պաշտպանության բանակին` աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Արցախ աշխարհին: Հանդիպման ավարտին Գարեգին Բ Կաթողիկոսը և Արամ Ա Կաթողիկոսը Արցախին փոխանցեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերի կողմից հանգանակված 1 մլն. ԱՄՆ դոլար գումար:

Զորի Բալայ
Զորի Բալայանը նույնպես ներկա էր հանդիպմանը:  Լուսանկարն արված է այն պահին, երբ հեռախոսազանգով նրան տեղեկացրին, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 

Այս թեմայով