09 Ապրիլ 2016, 16:38
4169 |

Ինչպե՞ս ստեղծել հաջողակ բրենդ և ազդեցիկ լոգո: 10 խորհուրդ Արա Ասլանյանից

Երևանում մեկնարկել է «FORUM հարթակ» դասախոսությունների շարքը: ImYerevan-ը հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու և ամփոփելու առաջին օրվա երեք դասախոսությունները: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դիզայներ Արա Ասլանյանի ելույթի հիման վրա կազմված 10 խորհուրդ` բրենդինգով հետաքրքրվող ընթերցողների համար: Օգտվելով այս 10 խորհուրդներից դուք կկարողանաք ինքնուրույն հասկանալ. թե ինչպես ստեղծել հաջողակ բրենդ և ազդեցիկ լոգո:

Որևէ  ապրանք  կամ բրենդ ստեղծելուց առաջ`

1. Արտադրական ուսումնասիրություն (research) արեք շուկայում ` ի հայտ բերեք, թե ինչ  նմանատիպ ապրանքներ կան և ինչ որակ ու արժեք ունեն:

2. Հասկացեք, թե ովքեր են լինելու ձեր պոտենցիալ գնորդները կամ հաճախորդները:

3. Ապրանք ստեղծելուց առաջ հաշվել առնեք նրա բոլոր բացասական կողմերը

4.Պատրաստեք Elevator speech (արագ, ներկայացուցչական տեքտ): Դա այն  տեքստն է, որի միջոցով 30 վայրկյանում կարելի է ներկայացնել գաղափարը ու վաճառել այն մեկ ունկնդրի: Այլ կերպ ասած` համոզել, որ գնի:

5. Մշակեք արագ առաջխաղացման ռազմավարությունն (strategy) ` ընտրելով քսան հոգի ձեր ընկերների ցանկից` ձեր ապրանքից մեկ օրինակ իրենցից յուրաքանչյուրին նվիրելով: Այդպես  նրանք անշահախնդրորեն ձեր  ապրանքը կտարածեն: 

 

6. Ոչ թե պարզապես աշխատեք բրենդի ստեղծման վրա, այլ աշխատեք արդյունավետ «բիզնես-քեյս» մշակելու վրա:

7. Մշակեք ձեր ռազմավարությունը: Դա կօգնի  ճիշտ թիրախավորել պոտենցիալ գնորդներին և կամ հախապորդներին

8. Այն գաղափարը, որն առաջինն է գալիս ձեր մտքին ապրանքի տեսքի կամ բովանդակության վերաբերյալ , միշտ պահիեք ձեռքի տակ: Առաջին ասոցիացիայից կարելի է տարբեր  կոնցեպտներ մշակել:

9. Հասկանացեք  պրոդուկտի «ուղն ու ծուծը»`  անալիզի ենթարկեք այն տարբեր դիտանկյուններից` թե հաճախորդի, թե շուկայի ծանրաբեռնվածության ու մրցակցային դաշտի, և թե անգամ  իրեն առանձին`  որպես այդ ամենից անկախ միավոր: 

10. Բրենդի անունը մշակելիս, հաշվի առեք, թե նախադասության մեջ այդ անունն ինպես կհնչի:

 

Այս թեմայով