Imyerevan.com-ը ներկայացնում է նոր ու մասշտաբային նախագիծ: Հարյուրամյա տարելիցին ընդառաջ շնորհակալություն հայտնիր Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին: Օգտատերերը կարող են միանալ #100ThankYou նախագծին` ներբեռնելով իրենց շնորհակալական տեսահոլովակները:
Երախտագիտությունը պարտք է, որի հասցեատիրոջը սպասեցնել չի կարելի: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Imyerevan.com կայքը ներկայացնում է նոր նախագիծ` #100ThankYou: Աշխարհի 23 երկիր ընդունել ու դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը: Ճանաչման ամեն դեպք մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում պատմական արդարության հաստատմանը:
Ցեղասպանությունը վերապրածները սփռվեցին աշխարհի ավելիք քան 80 երկրներում: Այսօր նրանք շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել ու դատապարտել են ոճրագործությունը` միաժամանակ ապաստան տալով հայերին: Միացեք #100ThankYou նախագծին:
Շարժմանն առաջինը միացել են երգիչ Արամ MP3-ն, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Միացեք եւ Դուք` ներբեռնելով Ձեր շնորհակալական տեսանյութը:
#ThankyouUruguay
#ThankyouArgentina
#ThankyouBelgium
#ThankyouBolivia
#ThankyouVatican
#ThankyouVenezuela
#ThankyouGermany
#ThankyouChile
#ThankyouGreece
#ThankyouLithuania
#ThankyouSweden
#ThankyouFrance
#ThankyouIran
#ThankyouItaly
#ThankyouLebanon
#ThankyouNetherlands
#ThankyouPoland
#ThankyouRussia
#ThankyouSlovakia
#ThankyouSwitzerland
#ThankyouCanada
#ThankyouCyprus