31 Մարտ 2015, 12:05
4498 |

Շատրվանների քաղաք Երևան (լուսանկարներ)

Եզակի լուսանկարների միջոցով ներկայացնում ենք նախորդ դարի Երեւանի ջրային «քարտեզը». 90-ականներին ծնվածները կզարմանան, խորհրդային տարիներին ապրած մարդիկ՝ հուշերի գիրկը կընկնեն:

Երեւան այցելած զբոսաշրջիկներին առաջին հերթին զարմացնում է մեր քաղաքում անվճար և համեղ ջրի առկայությունը: Ամեն քայլափոխի ցայտաղբյուրներ կան, որոնք առանց դադարի աշխատում են: Աշխարհի շատ քաղաքների համար շռայլություն է, Երեւանի համար՝ կենսական անհրաժեշտություն:

Ինչպես Թամանյանը անապատում քաղաք կառուցեց՝ բոլորս գիտենք, իսկ գիտե՞ք, թե ինչու Երեւանում այդքան շատ ջրային տարածքներ նախագծեց: Հիմնական վարկածի համաձայն՝ քաղաքի վերակենդանացման տարիներին ճարտարապետը ամեն օր շրջում էր Երեւանով, հետեւում շինարարության ընթացքին ու ցուցումներ տալիս: Հազարավոր անգամներ է Թամանյանը ջուր գնել կժերով փողոցում շրջող մանկահասակ երեխաներից, հագեցրել ծարավն ու շարունակել աշխատանքը: Նոր քաղաքի մարդկանց իր օրը չգցելու համար մեծ վարպետի հատակագծի վրա կապույտ կետերը քիչ-քիչ շատացան:

Այս թեմայով