17 Մարտ 2015, 13:04
856 |

Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառներ

Տարատեսակ պաստառները ժամանակակից կյանքում մեծ տեղ են գրավում: Դրանք յուրատեսակ արագ սննդի դեր են կատարում՝ մարդկանց հիշեցնելու վաղուց մոռացված փաստերը, հետ պահելու վատ սովորություններից եւ այլն: Բազմաթիվ լուրջ հարցեր ու խնդիրներ պաստառների վրա հասկանալի տեսք են ստանում, ստիպում խորհել ու մտածել ինչ-որ բան փոխելու շուրջ: Որոշակի դեպքերում դրանք արվեստի բարձրաճաշակ գործեր են՝ ստեղծված կոնկրետ որեւէ իրադարձության լուսաբանման կամ պատմական փաստերի վերհանման նպատակով: Նպատակները տարբեր են՝ դաստիարակել, ընկերություն, սեր ու մադրկային արժեքներ քարոզել, արթնացնել հիշողությունը եւ այլն: Հիշողության պաստառներում գերակշռող գույնը կարմիրն է: Այն խորհրդանշում է Ցեղասպանության անմեղ զոհերի արյունը: Ներկայացնում ենք Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենահայտնի ու տարածում գտած պաստառների ընտրանին:

 

Այս թեմայով