10 Մարտ 2015, 00:19
942 |

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ կանանց Փարիզում հուշակոթող կանգնեցվեց

Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում եւ կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի Երեւանյան պուրակը համալրվել է հարյուր վարդենիներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց:

Մեկ այլ արարողություն էլ տեղի է ունեցել Կոմիտասի արձանի հարեւանությամբ, որտեղ բացվել է հուշակոթող: Ֆրանսիայում մեկնարկած միջոցառումների շրջանակում ապրիլի 21-ին Փարիզի հեղինակավոր «Շատլե» սրահում դասական համերգ տեղի կունենա: Ապրիլի 28-ին էլ Փարիզի քաղաքապետարանում մեկնարկի եռամսյա խոշոր ցուցահանդեսը:

Այս թեմայով