18 Փետրվար 2015, 10:39
730 |

Հայկական ռադիոն նորից պատասխանում է

Հայկական ռադիոն մեծ պատրաստակամությամբ պատասխանել է իր ունկնդրի գրեթե ամեն հարցին, հաճախ՝ նաև աբսուրդային։ Հայկական ռադիոյի մասին անեկդոտներն ակտուալ են մինչև հիմա էլ։ Անեկդոտի պարզ բանաձևը՝ «Հայկական ռադիոյին հարցնում են/հարց/պատասխան» դարձել է ունիվերսալ և ճանաչելի ԽՍՀՄ ամբողջ տարածքում և նույնիսկ հասել է մեր օրեր։

Մենք որոշեցինք սիրված ֆորմատին նոր շունչ տալ և խնդրեցինք մեր սիրելի հումորիստներին ամեն շաբաթ պատասխանել ImYerevan.com կայքի այցելուների թողած հարցերին։ Հիմա արդեն Հայկական ռադիոյի ամենագետ հաղորդավարները կլինեն Vitamin Club-ի տղաները։

Եթե ձեզ տանջում են հարցեր, որոնց դեռ ոչ ոք չի տվել խելքը գլխին պատասխան, ապա այս հրապարակման մեկնաբանությունների դաշտում կարող եք համարձակորեն գրի առնել դրանք։ Մենք կընտրենք տասը ամենահետաքրքիր հարցերը և շատ շուտով դուք կստանաք դրանց պատասխանները։ Ուրախ է լինելու, համոզված եղեք։

Այս թեմայով