Նախագծեր

«Յոթ աղբյուրի» վերականգնումը

Մեկնարկել է 31.10.07 Ավարտ 30.04.08
Ֆինանսավորվել է $10000
100%
պետք է հավաքել

$10000

0 օր մինչև ավարտը
12 մասնակից

Առաջին ցայտաղբյուրները՝ պուլպուլակները, հայտնվեցին Երևանի փողոցներում 1920-ականներին ու այդ օրից հայտնվեցին մայրաքաղաքի տեսարժան վայրերի շարքում: Երևանի ամենահայտնի ու սիրված պուլպուլակներից մեկը Հանրապետության հրապարակում է: Հեղինակը ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանն էր, որն իր ստեղծագործությունն անվանել էր «Յոթ աղբյուր»:

Սկզբում ցայտաղբյուրի վրա տեղադրված էին բերդաշտարակի ձև ունեցող բրոնզե դեկորատիվ շտուցերներ, որոնք, սակայն, գողացան 1990-ականներին՝ տեղը թողնելով ժանգոտ խողովակներ:
«Ереван» ամսագիրը, գտնելով, որ երևանցիներին ու քաղաքի բազմաթիվ հյուրերին ուղղակի անհարիր է խմել խեղված ցայտաղբյուրից, որոշեց վերականգնել հուշարձանն ու պատվիրեց նոր գլխադիր շտուցերներ: Հեղինակը ոսկերիչ-դիզայներ Նուռն է: Նա չուզեց կրկնօրինակել նախկինները ու իր ստեղծածին հաղորդեց որոշակի թաքնված իմաստ: Պարագծով արված նախշերը ջուրը դրական էներգիայով լիցքավորող ուղերձ են պարունակում, որն անպայման կփոխանցվի այն խմող անցորդին: Ի դեպ, գլխադրերի օգնությամբ կարելի է իմանալ նաև ժամը, քանի որ դրանք հատուկ այնպես են պատրաստված, որպեսզի միաժամանակ ծառայեն նաև  որպես արևային ժամացույց:

Հուշարձանի վերանորոգման ու վերականգման աշխատանքներն ավարտվեցին 2008-ի մայիսի 1-ին, երբ տեղի ունեցավ նորոգված «Յոթ աղբյուրի» հանդիսավոր բացումը: Ամսագիրը շնորհակալություն է հայտնում «Ջերմուկ գրուպին» և Artsakh Brandy Company-ին նախագծին միանալու համար, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին, Կենտրոն համայնքի թաղապետարանին ու «Կուրաժ» պրոդյուսերական խմբին նախագծի իրականացմանն օժանդակելու համար: