Նախագծեր

Սասունցի Դավթի արձանի վերականգնում

Մեկնարկել է 29.05.11 Ավարտ 07.09.11
Ֆինանսավորվել է $60000
100%
պետք է հավաքել

$60000

0 օր մինչև ավարտը
23 մասնակից

Վերջին տարիներին Երևանի երկաթուղային կայարանի առջևի հրապարակն ու Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթ արձանը՝ քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, հայտնվել էին անմխիթար վիճակում: «ԵՐԵՎԱՆ» ամսագրի նախաձեռնությամբ արձանի հարակից տարածքում կատարվեցին բարեկարգման ու վերականգնման աշխատանքներ: Նորոգված Սասունցի Դավիթը երևանցիներին ներկայացավ 2011-ի սեպտեմբերին: Ամբողջովին վերականգվել է ավազանը, որի կենտրոնում գտնվում է արձանը, տարածքում տեղադրվել են նոր նստարաններ ու աղբամաններ, անցկացվել է լուսավորում, մաքրվել պատվանդանը, կարգի բերվել բուսականությունը: Պետք է հատուկ նշել խուժանի կողմից գողացված պղնձե գավաթի վերադարձի մասին:

1959-ին ազգային էպոսի հերոսին նվիրված արձանը վերագտավ իր սկզբնական տեսքը, իսկ կայարանի հրապարակը դարձավ քաղաքի գողտրիկ անկյուններից մեկը: «Երևան» ամսագիրը ուզում է հատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր անտարբեր չէին ու անգնահատելի օգնություն ցուցաբերեցին այս նախագծի իրականացման գործում՝ Դավիթ Աղայանին, Բագրատ Ալեքյանին, Վարուժան Արթենյանին, Ռուբեն Հարությունյանին, Արմեն Ղարսլյանին, Հայկ Իգնաթյանին, Էմիլ Փիրումովին, Սուրեն Սահակյանին, Աշոտ Խաչատուրյանցին, Ֆելիքս Խաչատուրյանին: