Նախագծեր

Փարաջանովի ափսեները

Մեկնարկել է 26.02.07 Ավարտ 05.04.07
Ֆինանսավորվել է $14000
100%
պետք է հավաքել

$14000

0 օր մինչև ավարտը
1 մասնակից

2007-ի ապրիլին Երևանում Փարաջանովի թանգարանը հարստացավ ռեժիսորի նորագյուտ ստեղծագործություններով: Դրանք ափսեներ էին, որոնք նա զարդարել ու նվիրել էր ֆրանսիացի նկարիչ Միշել դե Սերվիլին: Փարաջանովը նրա հետ ծանոթացել էր 1965-ին Կիևում, որտեղ բացվել էր նկարչի անհատական ցուցահանդեսը: Մարքիզ դե Սերվիլի նկարներն այնպես հիացրեցին Փարաջանովին, որ ցուցահանդեսի ավարտից հետո նա իր նոր ընկերոջ պատվին կազմակերպեց խնջույք, որտեղ Փարաջանովն իրեն բնորոշ էկսցենտրիկ կերպով անակնկալ մատուցեց ներկաներին. պահարանից հանեց կորնիլովյան ճենապակուց պատրաստված ափսեները, նստեց սեղանի առջև ու սկսեց նկարազարդել:

Նույնքան յուրովի էլ նվիրեց դրանք մարքիզին. քայլում էր կայարանի եզրով ու հերթով տալիս ափսեները նրան: Դե Սերվիլը 12 ափսե Փարիզ տարավ: 2006-ին՝ նրա մահից հետո, դրանք գտավ ընտանիքի մտերիմ բարեկամը: Այս ամենը մեզ պատմեց մեր ընթերցողներից մեկը, որը դիմել էր խմբագրություն ու խնդրել տեր կանգնել Փարաջանովի ափսեներին: «Ереван» ամսագիրը ձեռք բերեց բոլոր 12 ափսեներն ու նվիրեց դրանք թանգարանին: