Նախագծեր

Հուշատախտակ այն տան պատին, որտեղ բնակվել էր Մովսես Սիլիկյանը

Մեկնարկել է 29.09.07 Ավարտ 26.01.08
Ֆինանսավորվել է $3500
100%
պետք է հավաքել

$3500

0 օր մինչև ավարտը
3 մասնակից

Անգլիացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքերը գրում է. «Եթե հայերը պարտվեին Սարդարապատում, «Հայաստանը» կդառնար լոկ աշխարհագրական անուն…»: 1918-ի ճակատամարտի առաջնորդը գեներալ Մովսես Սիլիկյանն էր: Երբ հայերը ներգրավվեցին գերտերությունների առճակատման մեջ, ու ազգի գոյությունը վտանգվեց, փրկության պատասխանատվությունն իրենց վրա վերցրեցին զինվորականները: Ու գեներալ Սիլիկյանը՝ Երևանի զորախմբի հրամանատարը, հոյակապ կատարեց իրեն վստահված առաքելությունը: Մարշալ Բաղրամյանն իրավամբ անվանեց նրան «այդ շրջանի բոլոր հայ զորավարներից ամենատաղանդավորը»: Ցավոք, խորհրդային իշխանությունների գնահատականը սկզբունքորեն այլ էր. նրան գնդակահարեցին:

«Ереван» ամսագիրը 2006-ի նոյեմբերի համարում հրապարակել էր հոդված ականավոր զորավարի մասին: Այն արժանացավ մեծ հետաքրքրության: Ընդ որում՝ ընթերցողներից շատերը դժգոհ էին, որ խորհրդային շրջանում անիրավորեն անտեսված հերոսների անունները ցայսօր մնում են մոռացված: Բացը լրացնելու համար «Ереван» ամսագիրը որոշեց փակցնել հուշատախտակ այն տան պատին, որտեղ առաջին հանրապետության տարիներին բնակվում էր գեներալը: Հուշատախտակը ստեղծեց Թարիել Հակոբյանը: ՀՀ պաշտպանության նախարարության ու մայրաքաղաքի քաղաքապետարանի օժանդակությամբ 2008-ի հունվարի 28-ին՝ ազգային բանակի օրը, Երևանի Պուշկինի 38 հասցեում տեղի ունեցավ հուշատախտակի բացման արարողությունը: